Մեզ էլ ներքին թուրքերն են շրջափակել. հրամանատարի ընտանիքը հայտնել է ծանր իրավիճակում

Տեսանյութեր

Լրացավ մեկ շաբաթը, ինչ Պռոշյան համայնքի մոտ` Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստանած պատերազմի մասնակիցների ու զոհվածների ընտանիքները մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Տարածքն ու շենքը կառավարությունն ամրացրել է ՊԵԿ-ին, վերջինս էլ անջատել է հոսանքը, որ այդտեղ ամիներով, նույնիսկ ոմանք` վերջին մի քանի տարին ապաստանած բնակիչները ստիպված լինեն լքել իրենց օթեւանը: Արդեն ամսից ավել է կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների հետ այստեղ է ապրում նաեւ  «Սողոմոն Թեհլերյան» վրիժառու-մահապարտներ ջոկատի հիմնադիր-հրամանատար ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ կամ ինչպես մարտական ընկերներն են ասում` ԴՈՒՇՄԱՆԸ: Ցուրտ տան մեջ «Իրավունքի» հետ զրույցում նա նախ հպարտությամբ ցույց տվեց պատերին փակցված իր պատվոգրերն ու հուշամեդալները, ապա ընդգծեց, որ իր արյունով է վաստակել:

«Տուն չունենք, տան վարձը դարձրել են 150 հազար դրամ, ես 120 հազար դրամ աշխատավարձով ո՞նց վարձ տամ, որ կարողանամ 4, 5 եւ 9 ամսական երեխաներին էլ պահեմ: Ուրիշ տարբերակ չկար, եկել ենք այստեղ: Էսքանից հետո` թուրքից ավելի վատը պետք է լինեն, որ գան ու ասեն` երեխեքիդ վերցրու, դուրս արի այստեղից: Այստեղ որոշակի վերանորոգման աշխատանքներ ենք տարել, ինչքան կարողացել ենք, որ կարողանանք ապրենք, վաղն էլ կռիվ լինի, գնամ, չգան ընտանիքիս ասեն` վարձը չեք տվել, դուրս եկեք: Ես գնամ պատերազմ, ընտանիքս ծառի տա՞կ քնի: Գոնե իմանամ ընտանիքս քնելու տեղ ունի: Բայց, ինչպես տեսնում եք, արդեն մեկ շաբաթ է` առանց հոսանքի են թողել էս երեխեքին: Մենք էլ ներքին թուրքերի կողմից ենք շրջափակման մեջ», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց հրամանատարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում