«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Սեյրան Օհանյանը անակնկալի է եկել

Մամուլի տեսություն

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ անակնկալի է եկել՝ լսելով, որ գլխավոր դատախազն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։ Ի դեպ, դատախազությունը միջնորդագրերն ուղարկել էր ԱԺ եւ անմիջապես հաղորդագրություն տարածել, իսկ ԱԺ ղեկավարությունն այդ միջնորդագրերի մասին պատգամավորին տեղեկացրել է բավականին ուշ, երբ լուրն արդեն տարածվել էր:

Դաշինքից մեզ ասացին, որ տարեվերջին իշխանությունները ոչ միայն մամուլով արտահոսք կազմակերպեցին այդ մասին, այլեւ ոմանք Օհանյանին զգուշացրել են, սակայն նա չի հավատացել։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ամենամեծ ընդդիմադիր դաշինքը գլխատելով` իր դեմ պայքարը կնվազեցնի: Գուցե նպաստել է նաեւ Օհանյանի նախօրեի հայտարարությունը, թե վերջին դեպքը բավարար է, որ ամբողջ թիմով հրաժարական տան։ Հնարավոր է նաեւ նպատակը այդ ողբերգությունից մարդկանց ուշադրությունը դեպի «նախկինների թալանը» շեղելն է: Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա նրանք եւս անակնկալի են եկել միջնորդությունից եւ երեկ դեռ ցուցում չէին ստացել՝ ինչպես պետք է քվեարկեն։ Այդ հարցը կքննարկվի փետրվարի 7-ին, այսինքն` միջնորդությունն ուղարկվել է 16-17 օր շուտ, թեեւ կարող էին ուղարկել նախօրեին:

Նշենք նաեւ, որ «Հայաստան» դաշինքի 22 պատգամավորի մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կկայանա երկուշաբթի` հունվարի 23-ին: Գուցե այդ օրն էլ որոշում կայացնեն մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, որտեղ Սեդա Սաֆարյան-Վահե Գրիգորյան եւ մյուսներ կազմը հարցը կլուծի իրեն ցանկալի ձեւով:

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին