«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ծնողներ, սա ահազանգ է, Հայաստանն անվտանգ չէ, զգուշացե՛ք, խուլիգանները մեր կողքին են

Պատահար

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը հայտնել է, որ իր ոդրուն ծեծի են ենթարկել։

Նա գրել է․

«Ամենաթողության արդյունքում Հայաստանում հայը չի կարող նորմալ ապրել, որովհետև արտաքին և ներքին թշնամին մեր հախից գալիս է։ Մի քանի օր առաջ Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ։ Դուրս էր եկել զբոսնելու, նստել է այգում և ականջակալերով երաժշտություն է լսել, մեջքի կողմից մոտենում են երկու երիտասարդ, հարցնում են՝ սիգարետ ունե՞ս, ասում է` չէ, չեմ ծխում։ Այդ պահին անսպասելի հարվածում են դեմքին, ձորի պռնկին նստած ակնոցը թռնում է, ինքը գլորվում ներքև, մեկը փախնում է մյուսը հետապնդում, հեռախոսն է ցանկանում վերցնել, բայց չի կարողանում։ Դիմադրություն տեսելով` երկրորդն էլ է փախնում։ Տղաս մոտենում է պարեկներին, ներկայացնում եղածը, հետ են վերադառնում դեպքի վայր, ակնոցը գտնում են, բայց մարդկային հետք`ոչ։ Ամենազավեշտալին, որ այդքան պարեկների առկայությունը մի տեղում, դանդաղաշարժությունը, անարդյունավետ աշխատանքը մի կողմ, իմ պարտադրման արդյունքում են միայն հրավիրում շտապ օգնություն։ Հիվանդանոց հասնելուն պես ոստիկանությունն է գալիս, էդ վիճակում խառնաշփոթ, խաչաձև հարցեր են տալիս, մի հատ էլ վախեցնում, թե` գիտես ով է, չես ասում։ Բժիշկը երկու անգամ միջամտում է, բայց ուղիղ երկու ժամ բժիշկը չի կարողանում առաջին օգնություն ցույց տալ։ Սա խոսում է անկիրթ, անմակարդակ վարքագծի մասին։
Այս պատմության բոլոր մանրամասները զուգակցելով և մարդկանց կարծիքը լսելով մեկ եզրահանգում կա. բոլորը միանշանակ պնդում են, որ այս պատմությունն իմ և Ատոմի մասնագիտական կարծիք հայտնելու հետ է կապված։
Հայաստանում վախեցնում, ճնշում են մարդկանց իրենց կարծիքն ունենալու համար։ Բայց, եթե իշխանությունը կամ որևէ մեկը փորձում է մեզ այսպես լռեցնել, չարաչար սխալվում է։

Սա անմարդկային, խուլիգանական, ցինիկ վարքագիծ է։ Պատերազմից դասեր չքաղած` անգրագետ և անկիրթ կառավարմամբ արդեն չորս տարի ոչնչացնում եք հային, ընտանեկան արժեքները, ազգային մտածողությունը, մարդկային փոխհարաբերությունները։
Ես վստահ եմ, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետև դեռևս չի պատժվել հազարավոր երիտասարդների կյանքից զրկած և հազարավոր ընտանիքներ խեղած մարդը կամ մարդիկ։ Ոստիկանությունը նույնիսկ դժկամությամբ էր հաղորդումն ընդունում, որովհետև իր անելիքը մեկ հոգու թիկնապահ աշխատելն է, ի՜նչ գործի բացահայտում։
Ծնողներ, սա ահազանգ է, Հայաստանն անվտանգ չէ, զգուշացե՛ք, խուլիգանները մեր կողքին են»։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան