Պատասխանատուն եւ մեղավորը այսօրվա վարչախումբն է, երկիրը դարձրել են մահվան հովիտ. Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հանդիպում

«Նախ ցավակցում եմ զոհված զինվորների ընտանիքներին եւ մեզ բոլորիս, զորակցությունս եմ հայտնում ընտանիքներին եւ աղոթքս` ՏՂԱՆԵՐԻ հոգիների խաղաղության համար: Որ մենք այսքան անփույթ ու անտարբեր գտնվեցինք իրենց եւ նաեւ իրենց ծառայության նկատմամբ: Բնականաբար, պատասխանատուն եւ մեղավորը այսօրվա վարչախումբն է, ուրիշ արդարացում գոյություն չունի: Զոհված տղաների մեջ կան նաեւ մեր հովվական խնամքի տակ գտնվող երկու զինվորներ, որոնց առաջիկա օրերին գլխահակ կերպով հանձնելու ենք Աստծուն»-անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում արյված 15 զինվորների կյանքի համար պատասխանատվություն կրողներին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց  Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ընդգծելով.

- Պատերազմից 2-2.5 տարի է անցել, բայց վստահ եմ մյուս բոլոր սահմանային դիրքերի պատկերն էլ ոչնչով չի տարբերվելու այն պատկերից, որին մենք երեկ ականատես եղանք: Իրենք պարզապես ժամանակն ու միջոցները ծախսում են խրախճանքերի, սեփական մարմինների (-նկատելիորեն ընդլայնվել են իրենց մարմնի չափերը ինչպես տեսնում եք), հաճույքների, ճոխ մեքենանների վրա, բայց ոչ երբեք երկրի անվտանգության երաշխավոր եւ մեր ընտանիքների զավակ զինվորների կամ սպաների ծառայության պայմանների ապահովելու համար։ Ուրիշ տեղ մեղավորներ փնտրել պետք չէ, երեկ` դեպքից ժամեր անց արդեն խոսում էին, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը` շատ հետաքրքիր է այդ ինչպե՞ս է տեղի ունեցել, ո՞վ է նրանց պատմել:

-Սրբազան, հանրությունը պահանջում է հայտարարել սգո օրեր` ի հիշատակ 15 զոհված զինծառայողների:

-Իմ կարծիքով ամեն օր էլ սգո օր է, մեր երկիրը դարձել է մահվան հովիտ: Հայտարարեն-չհայտարարեն ոչինչ չի փոխելու, կամ այդ սգո օր հայտարարողներն են այս սուգը բերողները` ի՞նչ հայտարարեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=246709&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ