Սաղ զինվորների խաթր կարամ հիմա գնամ զոհվեմ. Պռոշյանում երեխաները մնացել են առանց լույսի
ՏեսանյութերՊռոշյան համայնքի ՊՆ նախկին շենքի տարածքում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ երեկվանից հոսանքազրկված են։ Նրանց վրա ճնշում են գործադրում ու փորձում հեռացնել տարածքից, իսկ այնտեղ բնակվող քաղաքացիները պնդում են, որ գնալու տեղ չունեն։ Իրավիճակը լարված է...
Նշենք, որ այս տարածքում բնակություն են հաստատել ազատամարտիկներ, կամավորականներ, զոհվածների ընտանիքները։ Նրանք զգուշացնում են, որ եթե լույսը չմիացնեն երկու ժամվա ընթացքում, կդիմեն ծայրահեղ միջոցների, նույնիսկ ճանապարհները կփակեն ու ինքնաոչնչացվեն։
Կառավարության որոշմամբ այս ազատ հողատարածքը տրվել է ՊԵԿ-ին։
https://iravunk.com/sim/?p=246708&l=am/

