Դեպքից ժամեր առաջ խոսել է եղբոր հետ, ասել, որ ամեն ինչ հանգիստ է, պառկում են քնելու. 15 զոհերից Վոլոդյան` Թալին համայնքից էր
Թեմա15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի զոհերից մեկը Արագածոտնի մարզի Թալին համայնքից Վոլոդյան Մհերի Ներսիսյանն է, ով հունիսի 26-ին տուն էր վերադառնալու:
Վոլոդյան տան միջնեկն էր, ունի մեծ եղբայր եւ երրորդ դասարանի քույր: Դեպքի օրը, ըստ երեւույթին, դեպքից ժամեր առաջ խոսել է եղբոր հետ, ասել, որ ամեն ինչ հանգիստ է, պառկում են քնելու:
Տղաների մարմինները անճանանչելի են, համայնքից մեզ ասացին, որ երեկ մայրիկին տարել ԴՆԹ-ի անալիզ հանձնելու, այսօր` հայրիկին.«Տեղեկացրել են, որ 5-6 օրվա մեջ կլինեն պատասխանները»,-մեզ հետ զրույցում փոխանցեցին համայնքից:
https://iravunk.com/sim/?p=246704&l=am/

