Կարար 15 զոհի տեղը 20 լիներ, էնպես որ փառք տանք Աստծուն ու դաս քաղենք. Գագիկ Մելքոնյանը 15 զինվորի կացարանում զոհվելու մասին
Հանդիպում
Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ «Իրավունքի» հետ զրույցում չբացառեց, որ մյուս կացարաններում էլ է նույն անփույթ վիճակը, որի միակ պատասխնատունները ՊՆ նախարարի ենթակայությամբ գործող բազմաթիվ ստորաբաժանումներ են պատասխանատու անփութության համար.
Եթե կան ցանկապատված լուսամուտներ, պիտի առաջին հերթին հանեն էդ ցանցապատումները, ու երբ որ զինվորները քնում են, էդտեղ կանոնակարգված է՝ վառարան պետք է լինի մեջը, թե չլինի, վառարանը նախասրահում պետք է լինի, թե չլինի, դուռը պիտի դուրս բացվի, թե ներս բացվի։ Էդ ամեն ինչը կարգավորված է օրենքով, իրենք պետք է էդ ամեն ինչը պաշտպանեն: Թե չէ դրել նախարարի հրաժարական են պահանջում որ ի՞նչ: Վաշտի հրամանատարի գործողությունն է դա, գումարտակի հրամանատարի կատարելիք գործողությունն է, գնդի հրամանատարի գործողությունն է, նախարարի գործողություն չէ, նախարարը պիտի վերահսկողություն սահմանի, որ մի քանի վերահսկողներ կան, որ էդ գործողությունները կատարեն։ Եթե ամեն դեպքի հետ նախարար փոխենք, մնալու ենք առանց նախարարի։ Դատապարտումներ պարտադիր պետք է լինեն, մարդիկ պետք է կրեն իրենց պատիժը, 15 մարդ է զոհվել, դրա համար պետք է խիստ պատժվեն մարդիկ: Բայց սա նաեւ դաս եղավ մեզ, որ գնանք բոլոր կացարանները ուսումնասիրենք, ես անձամբ հետամուտ եմ լինելու եմ, որովհետեւ 15 տղաների զոհվելը մեզ համար ահազանգ պետք է լինի:
-Բայց ինչո՞ւ 15 զինվորի կյանքով պետք է դաս քաղենք, հնարավոր չէր ավելի վաղ խնդիրը լուծել:
-Համաձայն եմ լրիվ Ձեզ հետ, ու կիսում եմ վիշտը, բայց կարար 15 զոհի տեղը 20 լիներ, էնպես որ փառք տանք Աստծուն ու դաս քաղենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=246697&l=am/