Բանակային կորպուսի հրամանատարին ազատելը պետք է ունենա շատ լուրջ իրավական հիմք.Փաստաբանը 15 զինվորի կյանք խլած հրդեհի եւ դրան հաջորդող իրադարձությունների մասին

Իրավական

Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը եւ այլ պաշտոնյաներ։

Պաշտոնական միակ վարկածը, թե հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառելու պատճառով հանրության մի ստվար զանգված կասկածի տակ է դնում: Վերը նշված վարկածի, պաշտոնանկություններ եւ հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

-Նախ արձանագրեմ, որ նման դեպքում պաշտոնական պետք է ընդունել ոչ թե պետական լիազոր մարմնի, վարչապետի կամ այլ պաշտոնյաի հնչեցրած վարկածը, այլ բացառապես վարույթ իրականացնող մարմնի կամ Դատախազության պաշտոնական  տեղեկատվությունը: Ինչ վերաբերում է առաջ քաշված վարկածին, ապա պետք է ընդգծեմ, որ որպես կանոն, նման դեպքերում, երբ վարույթ է նախաձեռնվում պետք է լինեն մեկից ավել տարբերակներ: Մասնավորապես, պետք է գնահատական տրվի, թե արդյո՞ք շենքի-շինությունը, որտեղ տեղակայված էին զինվորները համապատասխանում էին զորանոցի պայմաններին: Երկրորդ, հանրությանը միանգամից ասել, որ հրդեը  արգելված միջոցի հետ ոչ ճիշտ վարվեցողության արդյունքում է կատարվել, ուրեմն պետք է տրվեր նաեւ միանգամից այն հարցի պատասխանը, որ գիշերվա 1-ին ի՞նչ վառարան վառելու մասին էր խոսքը:

Ընդ որում մամուլում հրապարակվեցին կադրեր, որտեղ երեւում է, որ քարե ամուր պատն է փլվել, իսկ միգուցե տեղի է ունեցել պայթյո՞ւն: Սրանք բոլորը վարկածներ են, որոնք պետք է ուսումնասիրվեն վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Ինչ վերաբերում է հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնված  քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասին (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ), ապա ես կարծում եմ, որ ՔՐ. օրենսգրքում կան այլ հոդվածներ, որոնք եւս պետք քննարկվեն: 

Անդրադառնալով պաշտոնանկություններին փաստաբանը նկատում է.

-Բանակային կորպուսի հրամանատարին ազատելը պետք է ունենա շատ լուրջ իրավական հիմք: Տեղի է ունեցել ողզբերգություն, զորամաս կոչվող հաստատությունում զոհվել է 15 զինծառայող, եւ դրա իրավական գնահատական պետք է լինի օբյեկտիվ եւ խորը ուսումնասիրված: Անհրաժեշտ է նաեւ բարոյական հարթակում կանգնել ծնողների եւ վիրավոր տղաների կողքին, պետական պաշտոնյանները պետք է լինեն այսօր ծնողների կողքին ինչպես ֆիննանսական, այնպես էլ բարոյական տեսանկյունից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում