ԱԱԾ գաղտնալսումները կոչնչացվեն

Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Վաչե Մարգարյանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Միքայել Շխիմյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Դավիթ Հարությունյանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել ԱԱԾ-ին՝ վերացնել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ գաղտնալսումների, հեռախոսային խոսակցությունների վերծանումների արդյունքում ստացված տվյալները, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով թեև անթույլատրելի են ճանաչվել և քննիչի հավաստմամբ՝ հանվել գործից, բայց շարունակում են պահվել ԱԱԾ-ում։ Դատավորը պնդում է, որ իր վերաբերյալ տվյալները չեն կարող հասանելի լինել երրորդ անձանց։ Նշենք, որ դատավորը նաև բացարկ էր հայտնել գործը քննող քննիչ Արման Երիցյանին, ինչպես նաև՝ այն ժամանակ հսկողություն իրականացնող դատախազ Արամ Արամյանին (այժմ դատախազը փոխվել է, քանի որ Արամ Արամյանը ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնում)՝ պահանջելով վերջիններիս վարույթից հեռացնել, ինչպես նաև դատական կարգով բողոքարկել է նրանց անգործությունը: Բացի այդ, դատավորը բողոքի շրջանակներում պահանջել էր ճանաչել նաև դատավորի գործառութային անձեռնմխելիության և սահմանադրական իրավունքների խախտումը, ինչպես նաև՝ որպես արդարացված պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ ներողություն խնդրել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժել էր դատավորի բողոքը, ինչի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ բողոքը բավարարվել է, սակայն որոշման բովանդակությանը դեռևս ծանոթ չէ։

Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում դատավորները գաղտնալսվել են, հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ մայիսի 18-ի որոշումից հետո:
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ
Վարդանյանի կողմից: Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2.5 տարի քննվող քրեական գործով դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը և Դավիթ Հարությունյանը տուժող են ճանաչվել, Վազգեն Ռշտունին ու Արման Հովհաննիսյանը՝ հարցաքննվել։

Ընդ որում, թեև քրեական գործը հարուցված է դատավորներին զրպարտելու մասին հաղորդման հիման վրա, օպերատիվ միջոցառումներ իրականացվել են դատավորների նկատմամբ։ Գաղտնալսվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը, այն ժամանակ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Ռշտունին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Դատավոր Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը վիճարկել են իրենց նկատմամբ ՕՀՄ-ներ իրականացնելու թույլտվությունները, ինչի արդյունքում արձանագրվել է դատավորների իրավունքների խախտումը, իսկ ՕՀՄ իրականացնելու արդյունքում ձեռք բերված տվյալները ճանաչվել են որպես անթույլատրելի ապացույց, և վարույթն իրականացնող մարմնի հավաստմամբ` հանվել գործից:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)