Պատմական գրկախառնություն. Մեսսին տեսանյութ է հրապարակել
ՍպորտԼիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն ողջունել են միմյանց Ալ-Նասր ու Ալ-Հիլալ թիմերի աստղերի ու ՊՍԺ-ի միչեւ կայացած ընկերական խաղից առաջ(5:4)։
Մինչ խաղադաշտ դուրս գալը Ռոնալդուն մոտեցել է փարիզցիների խաղացողներին, այդ թվում՝ ողջունել և գրկել է Մեսսիին, այս գրկախառնությունը պատմական է ֆուտբոլասերների համար, քանի որ ֆուտբոլային գլխավոր դիմակայության վերջի մասին կարող է հուշել, գուցե ֆուտբոլիստները խաղադաշտում հանդիպում էին վերջին անգամ։
Մեսսին սթորի բաժնում կիսվել է այս պահը ֆիքսած տեսանյութով, իսկ Ռոնալդուն էլ իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել վերջին խաղից, այդ թվում՝ նկար Մեսսիի հետ։

