Առանց քննության գլխատվեց մի ամբողջ բանակային կորպուս` առաջնագծի ամենագլխավոր հատվածներից մեկը թողնելով անկառավարելի վիճակում
Ներքաղաքական«Հայաստան դաշինքի» պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ողբերգակ դեպքին ասաց.
-Էս գլխակեր իշխանությունը չի հանգստանալու մինչեւ չվռնդվի: Այս իշխանությունը չորս տարի շարունակ բոլորին դարձնում է քավության նոխազ սեփական հանցանքները քողարկելու համար: Նույն այսօրվա դեպքին հետեւած պաշտոնանկությունները ասվածիս վառ ապացույցն են: Առանց քննության գլխատվեց մի ամբողջ բանակային կորպուս` առաջնագծի ամենագլխավոր հատվածներից մեկը թողնելով անկառավարելի վիճակում: Սա խոսում է մի բանի մասին` չունեն որեւէ բանի պատասխանատվություն սրանք: Հատկանշական է, որ այսօր պաշտոնակ արվեց երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, իսկ կալանավայրում է գտնվում նույն կորպուսի նախկին հրամանատարը:

