Պետրակովի աշխատավարձի չափը ` ֆուտբոլի Հայաստանի հավաքականում. աղբյուր
ՍպորտՀայտնի է դարձել, թե որքան կկազմի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի աշխատավարձը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում:
65-ամյա մասնագետը կստանա տարեկան 500-600 հազար եվրո, հայտնում է profootball.ua-ն՝ հղում անելով ВЗБІРНА յութուբյան ալիքի աղբյուրին։
Ըստ աղբյուրի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից նախորդ տարվա սեպտեմբերին հեռացած իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի տարեկան աշխատավարձը կազմում էր մեկ միլիոն եվրո։
Ալեքսանդր Պետրակովն Ուկրաինայի ազգային հավաքականում վաստակել է տարեկան 200 հազար եվրո:

