Ամեն առավոտ լույսը բացվելուն պես գնում եմ ընտանիքս գերեզմաններում բարի լույս ասելու.Ոճրագործությունից երկու ամիս անց դաժանաբար սպանված ընտանիքի հոր առօրյան

Հանդիպում

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Ավելի ուշ՝ Մելիքսեթյանների համագյուղացի Վրույր Բարսեղյանը ներկայացել էր ոստիկանություն և խոստովանել էր, որ մասնակից է եղել սպանությանը։ Ոստիկանությունը հանտնաբերել և ձերբակալել էր նաև Արկադի Բարսեղյանին։ Այժմ երկուս ոճրագործներն էլ գտնվում են կալանանքի տակ:

Իսկ ինչպե՞ս է գնահատում քննության ընթացքը, այս եւ այլ մանրամասների շուրջ զրուցել ենք դաժանաբար սպանված ընտանիքի հայր` ՍԵՎԱԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

-Քննությունը շարունակվում է, երկու ամսով կալանքները երկարացրել են, ասում են գործողություններ են անում դեռ, չգիտեմ: Էդ կենդաննիերի հետ ինչ գործողություններ էլ անեն, դրանց պետք է գնդակահարեն, մենակ էդ դեպքում սիրտս մի փոքր կհովանա: Դրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, մեղք է նմաններին մարդ անվանել, նրանք կենդանուց էլ վատն են : Ու եթե ինձ մնար նրանց մենակ գնդակարելու կուղարկեի, որ հոգիս ազատվեր էդ տականք կենդանիներից: Թող սատկացնեին, որ ես տեսնեի սիրտս հովանար, թե չէ դատ ու դատաստանը դրանց համար պատիժ չի: 

Գիտեք, ամենվատը ինչն է, որ հեչ մարդու հեչ բան չեղավ, սաղ էլ իրենց կյանքով ապրում են, մենակ իմ կյանքը ավիրվեց...

-Մնալու եք ՀՀ-ո՞ւմ, թե՞ գնալու եք:

-Չգիտեմ, դեռ չեմ կարող ասել, նայենք տեսնենք ինչ կլինի, եթե մեջս ուժ գտա` կմնամ, եթե չէ... չգիտեմ, թե ինչ կլինի իմ հետ: Մինչեւ հիմա տուն չեմ մտել, գնում եմ դռան մոտ կանգնում եմ, բայց տուն չեմ մտնում, չեն էլ թողում, գործողություններ են անում: Ես, անկեղծ ասած, չեմ էլ պատկերացնում, թե ոնց եմ մի օր տուն մտնելու, իմ տանը  մինչեւ օրս նոյեմբերի 9-ի գիշերն է, ոչ մեկի թույլ չեմ տալիս ձեռք տալ էրեխեքիս ու կնոջս կպած իրերին: 

Ինձ  էսօր իմ հարազատներն են օգնում, որ սթափ մնամ, ամեն առավոտ լույսը բացվելուն պես գնում եմ ընտանիքս գերեզմաններում բարի լույս ասելու, ու ամեն օր նույն բանը... Ես շնորհակալ եմ, որ Ձեզ նման իսկապես կարեկից մարդիկ դեռ կան, չգիտեմ....

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=246584&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ