Այն, ինչին ձգտում է հասնել թշնամին, ոչ միայն անհեռանկար է, այլև այսպես շարունակվելու դեպքում, հնարավոր է թևակոխեն այլ զարգացումներ.Սենոր Հասրաթյան
Հանդիպում
Ինչպես են տեսնում Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալումը, որքա՞ն Արցախն ու արցախցին կարող են դիմակայել օր-օրի ահագնացող հումանիտար աղետին, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի գնդապետ Սենոր Հասրաթյանից, ով հակիրճ փաստեց.
- Թե թշնամին ինչ նպատակ է հետապնդում միջանցքը փակելով, պարզից էլ պարզ է: Սակայն, գոնե արցախցու համար, ակնհայտ է, որ այն, ինչի ձգտում է հասնել թշնամին, ոչ միայն անհեռանկար է, այլև այսպես շարունակվելու դեպքում, հնարավոր է թևակոխեն այլ զարգացումներ: Ստեղծված իրավիճակն ունի հանգուցալուծման մեկ ճանապարհ և այդ ճանապարհը Բերձորի միջանցքի ապաշրջափակումն է:
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի կողմից եկող ազդակները Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ, երբ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ Արցախի կողքին է բացառապես հումանիտար խնդիրները մեղմելով, եւ, որ Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը:
-Շատ տհաճ է գնահատական տալ այն հային, կամ հայերին, որոնք զուրկ են ազգային մտածողությունից: Իսկ այդպիսիներն այնքան են շատացել մեր շրջապատում, որ արդեն դժվար է տարբերել իրականն անիրականից: Ինչ վերաբերում է Ձեր նշած անձին, ապա նրա գնահատականը կտա պատմությունը և, հավատացեք, ոչ դրական շեշտադրումներով...
https://iravunk.com/sim/?p=246540&l=am/