Այս իշխանությունն անկանխատեսելի է թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից. Գրիգորյան

Ներքաղաքական

«Իրա­վուն­քը» զրու­ցել է սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի մաս­նա­գետ, ի­րա­վա­բան ՎԱ­ՀԵ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ հետ` անդ­րա­դառ­նա­լով ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան 22 պատ­գա­մա­վո­րի ման­դա­տից զրկե­լու եւ այդ հար­ցով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մե­լու վե­րա­բե­րյալ խորհր­դա­րա­նա­կան օ­րա­կար­գի մա­սին:

— Ի՞նչ հի­մուն­քով են ընտր­վել այն պատ­գա­մա­վոր­նե­րը, ո­րոնց ա­նուն­նե­րը պետք է քննարկ­վե­ին ԱԺ նիս­տի ժա­մա­նակ: Խոս­քը՝ պատ­գա­մա­վո­րա­կան լի­ա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման հար­ցով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մե­լու մա­սին է:

— Ի­րա­կա­նում ե­թե գործ ու­նե­նա­յինք ի­րա­վուն­քը հար­գող, ի­րա­վուն­քը պաշտ­պա­նող իշ­խա­նու­թյան հետ, կար­ծում եմ` կա­րող է­ի ա­սել, որ  մի­ակ հիմ­քը տվյալ պա­րա­գա­յում կլի­ներ բա­ցա­կա­յու­թյուն­նե­րի թի­վը, բայց տվյալ դեպ­քում հստակ չէ: ԱԺ կա­նո­նա­կարգ օ­րեն­քը ան­չափ թե­րի է կար­գա­վո­րում, թե ինչ ա­սել է քվե­ար­կու­թյուն­նե­րից ան­հար­գե­լի բա­ցա­կա­յել, եւ քա­նի որ իշ­խա­նու­թյու­նը, ես կպնդեմ, որ չու­նի ի­րա­վա­գի­տու­թյան այն­պի­սի բա­զա­յին գի­տե­լիք­ներ, չի կա­րո­ղա­նում տալ դրա հա­մա­պար­փակ մեկ­նա­բա­նու­թյու­նը, թե ո՞ր քվե­ար­կու­թյուն­նե­րի մա­սին է գնում խոս­քը:  Աժ կա­նո­նա­կար­գը թվար­կում է քվե­ար­կու­թյուն­նե­րի մի քա­նի տե­սակ­ներ՝ հանձ­նա­ժո­ղո­վում, խորհր­դում, լի­ա­գու­մար նիս­տում: Հե­տե­ւա­պես, հստակ չեմ կա­րող պա­տաս­խա­նել, թե ին­չո՞ւ է իշ­խա­նու­թյունն ընտ­րել հենց այդ պատ­գա­մա­վոր­նե­րին:

— Ի՞նչու է ա­նընդ­հատ հե­տաձգ­վում այդ նիս­տը, ա­ռաջ քաշ­ված փաս­տարկ­նե՞րը բա­վա­րար չեն, թե՞ նիս­տը հե­տաձգ­վում է պատ­գա­մա­վոր­նե­րի չներ­կա­յա­նա­լու հիմ­քով:

— Ըն­թա­ցա­կար­գը այդ­պի­սին է, որ նիս­տը մեկ ան­գամ հե­տաձգ­վում է, գու­ցե դա է պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը: Կրկնում եմ` իմ բո­լոր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը վե­րա­բե­րում են օ­րեն­քի լե­գի­տի­մու­թյան եւ սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան շրջա­նակ­նե­րում գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում հնա­րա­վոր ի­րա­վա­կան ճա­նա­պարհ­նե­րի մա­սին: Քա­նի որ այս իշ­խա­նու­թյու­նը ան­կան­խա­տե­սե­լի է թե՛ ի­րա­վա­կան, թե՛ քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից, նրանց դիր­քո­րո­շում­նե­րը չեմ կա­րող մեկ­նա­բա­նել:

— Ինչ­պի­սի՞ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ, ե­թե, այ­դու­հան­դերձ, նման ո­րո­շում կա­յաց­վի:

— Ե­թե կա­յաց­վի ո­րո­շում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մե­լու, ա­պա Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը ին­քը պետք է ո­րո­շի, թե ար­դյոք տվյալ դեպ­քում բարձ­րա­ձայն­ված քվե­ար­կու­թյունն­ե­րի հար­ցի հիմ­քով տվյալ պատ­գա­մա­վո­րը պե՞տք է զրկվի ման­դա­տից, թե՝ ոչ, ո­րով­հե­տեւ ան­հա­տա­կան քննու­թյուն պետք է տե­ղի ու­նե­նա:

— ԱԺ «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցու­թյու­նը, կար­ծես թե, ո­րո­շել է չդի­մել ՍԴ՝ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան 22 պատ­գա­մա­վո­րի ման­դա­տից զրկե­լու հար­ցով: Ին­չո՞ւ:

— Չգի­տեմ, ես այն­քա­նով կապ ու­նեմ «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցու­թյան հետ, որ­քա­նով Դուք: Ա­մեն դեպ­քում, իմ կար­ծի­քով, եւ, հաշ­վի առ­նե­լով կա­նո­նա­կարգ Սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի խնդիր­նե­րը, ո­րի պա­րա­գա­յում ի­րա­վա­կան վար­քա­գիծ դրսե­ւո­րող սու­բյեկտ­նե­րը ա­նո­րո­շու­թյամբ են սահ­մանա­փակ­ված, այ­սինքն` ա­նո­րոշ է, թե նրանք ինչ­պի­սի վար­քա­գիծ պետք է դրսե­ւո­րեն: Դրանք կա­նո­նա­կար­գի թե­րու­թյուն­ներն են: Սա նույն­պես պետք է ար­ձա­նագ­րել: Իմ կար­ծի­քով` Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի բո­լոր այն դա­տա­վոր­նե­րը, ով­քեր ա­ռաջ­նորդ­վում են Սահ­մանադ­րու­թյամբ ի­րենց առ­ջեւ դրված նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման սկզբուն­քով` մի­ան­շա­նակ պետք է մեր­ժեն այդ դի­մու­մը:

ԼԻ­ԼԻԹ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=246445&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ