Վաղը վրեժ է լուծելու ՌԴ-ն, ինչը Թուրքիան էլ գիտի. Տիրան Լոքմագոզյան

Միջազգային

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի սրումը, ուստի ինտենսիվ ջանքեր կգործադրեն` այն բանակցությունների միջոցով կարգավորելու համար: Այս մասին թվիթերյան իր էջում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ` ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործում իրականում Թուրքիան լինելու է Ռուսաստանի դաշնակի՞ցը, թե՞ թշնամին:

— Իրավիճակի կտրուկ վատթարանալու առումով, թե ինչ նկատի ունի Իբրահիմ Քալինը, ոչ ոք չի կարող ասել, բայց Թուրքիան հատկապես Ռուսաստանի հավիտենական թշնամին է, եւ Ռուսաստանն էլ Թուրքիայի հավիտենական թշնամին է: Այսինքն` այն, ինչ որ այսօր կատարվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, նույնն է, թե երկու գազան իրար շուրջ պտտվեն: Երկուսն էլ գիտեն, որ եթե հարձակվի մեկը մյուսի վրա, ինքն էլ վնաս է կրելու եւ կարող է նաեւ տանուլ տալ: Իրար ընդհանրապես չեն սիրում եւ առիթ են ման գալիս, որ խեղդեն միմյանց: Այս երկու պետությունների, եթե վերցնենք միայն վերջին տարիների հարաբերությունները, այն կարելի է բնութագրել հենց այդպես: Բայց, խնդիրն այն է, որ Ռուսաստանն այսօր բավականին վատ վիճակում է, թուլացած է թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես: Ռուսաստանն իհարկե հիմար չէ,  եւ ինչ-որ մենք գիտենք, իրենք տասնապատիկն ու հազարապատիկը գիտեն, տվյալներ ունեն: Հետեւապես, Ռուսաստանը գիտի, որ իր գլխի վերեւում ինչ-որ սեւ ամպեր են  կուտակված: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի նկատմամբ Արեւմուտքն ինչ-որ գործողություններ է իրականացնում եւ կամաց-կամաց առաջ են գնում: Ռուսաստանին արդեն մտցրեցին Ուկրաինայի պատերազմի մեջ, որ ավելի շատ թուլանա` թե՛ քաղաքական , թե՛ տնտեսական առումով: Ի վերջո, պատերազմը տնտեսություն է: Նապոլեոնն ասել է` երեք բան է պետք պատերազմի համար` փող, փող, փող: Հարյուրավոր միլիոն դոլարներ են այսօր ծախսվում այդ պատերազմում եւ Արեւմուտքը, նաեւ Թուրքիան` որպես Արեւմուտքի գործակատար, իրենց սեւ գործն են անում: Այս առումով նրանք փորձում են մեր տարածաշրջանում էլ ինչ-որ բանի մեջ ներքաշել Ռուսաստանին: Եթե հիշում եք, անգամ Թուրքիայում ՌԴ դեսպանին խփեցին, բայց Ռուսաստանը ձայն չհանեց, ուղղաթիռը խփեցին էլի ձայն չհանեց: Ավելի ճիշտ` շատ թեթեւ անդրադարձավ  այդ ամենին, որին պետք է շատ ուժեղ անդրադառնար, ինչը սպասում էին բոլորը: Սակայն, Ռուսաստանը գիտեր, որ այդ ամենն արվում է իրեն պատերազմի մեջ ներքաշելու համար: Իրականում, այսպես ասած, առաջին ուկրաինական պատերազմը ուզում էին սարքել այս տարածաշրջանում, որովհետեւ առաջինն  այստեղ ծագեցին խնդիրները, հետո ուկրաինական հարցը: Այդ պատճառով Ռուսաստանը շարունակ հետքայլ է անում, ձայն չի հանում, բայց, իհարկե, այն պետությունը չէ, որ մոռանա: Վաղը վրեժ է լուծելու, եթե առիթը ստեղծվի, ինչը Թուրքիան էլ գիտի, բայց Արեւմուտքի թելադրանքով իր քայլերն է անում: Մյուս կողմից` Թուրքիան նաեւ Արեւմուտքի վերջին կամուրջն է Ռուսաստանի հետ:

— Պարոն Լոքմագոզյան, ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ «Թուրքիան Արեւմուտքի վերջին կամուրջն է Ռուսաստանի հետ»:

— Գրեթե ամբողջ Եվրոպան կամուրջները քանդել Է Ռուսաստանի հետ: Եվ եթե ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ուզենան ինչ-որ հարաբերությունների մեջ մտնել ՌԴ-ի հետ, այդ ժամանակ մի երկիր պետք է, որ լինի միջնորդ: Այն դարձավ Թուրքիան, որը ընտրվեց եւ պատրաստ է այդ դերը կատարելու: Ինչպես տեսանք, Օդեսայից, ցորենի արտահանման խնդիրը հանձնարարվեց Թուրքիային` որպես միջնորդ:  Իհարկե, Թուրքիան էլ իր հերթին շատ մեծ շահեր ունեցավ դրանից: Այսօր բոլոր եվրոպական երկրները, որոնք հակադրվում են Ռուսաստանին, ունեն լուրջ կորուստներ, բայց, ինչպես տեսնում եք, Թուրքիան իր դերը շատ լավ է խաղում, եւ բոլորն իր կատարածների միջից շահող են դուրս գալիս: Օրինակ, Ռուսաստանին մասամբ չի հակադրվում, բայց մյուս կողմից էլ զենք է տալիս Ուկրաինային եւ հայտարարեց, որ իրավացի են: Իսկ պետք եղած ժամանակ մի քիչ Ռուսաստանի կողմն է թեքվում, Ռուսաստանի գլխի տակ փակուկ բարձ է դնում: Բնականաբար, Ռուսաստանն էլ էշ չէ, որ հավատա դրան: Բայց այսօր պարտավոր է ընդունել այդ ամենը, ինչից օգտվում է Թուրքիան եւ իր գործն է առաջ տանում: Ամեն դեպքում, ինչպես ասացի ամենասկզբում` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ իսկական համագործակցություն երբեք չի կարող լինել, ինչպես Թուրքիան գրեթե հարյուր տարի ունի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Այսօր Թուրքիան ԱՄՆ-ի այս տարածաշրջանի միակ ամենաուժեղ եւ ՆԱՏՕ-ի ամենահուսալի գործընկերն է այս տարածաշրջանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=246443&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ