«Հայ դե Փարիզ» տարբերակն էլ է ռիսկային

Վերլուծություն

Սա­կայն Լա­չի­նի մի­ջանց­քի շուրջ ստեղծ­ված ներ­կա ի­րա­վի­ճա­կը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=246414&l=am) այլ են­թա­շերտ էլ ու­նի: Այս­պես, ան­ցած շա­բաթ Բաք­վում մեծ հա­մա­ժո­ղով էր, ո­րի շրջա­նակ­նե­րում լրջո­րեն խո­սում է­ին ԵՏՄ-ին Ադր­բե­ջա­նի ան­դա­մակ­ցու­թյան հե­ռան­կար­նե­րից: Եվ, ինչ­պես դրա հի­ման վրա եզ­րա­կաց­րին բա­զում փոր­ձա­գետ­ներ, աս­տի­ճա­նա­բար ստեղծ­վում են այն­պի­սի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­ներ, ո­րոնք Ա­լի­ե­ւին ոչ թե մի­այն ԵՏՄ, այլ ան­գամ ՀԱՊԿ կա­րող են տա­նել:

Ա­մեն ինչ, հաս­կա­նա­լի է, կախ­ված է գլո­բալ քա­ղա­քա­կա­նու­թյան շրջա­դար­ձե­րից, ո­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը մի­այն ա­վե­լա­նում է: Հաշ­վի առ­նե­լով, ի­հար­կե, նա­եւ այն ի­րա­վի­ճա­կը, ո­րը ստեղծ­վում է ԱՄՆ-ում:

Այս­պես, Բայ­դե­նի վար­չա­կազ­մը հայտն­վել է լրջա­գույն եւ նա­եւ սպա­սե­լի լրջա­գույն խնդրի շե­մին` կապ­ված  ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ժան­նետ Յե­լե­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյան հետ, որ մին­չեւ հուն­վա­րի 19-ը Վա­շինգ­տո­նը կգե­րա­զան­ցի 31,4 տրի­լի­ոն դո­լար պե­տա­կան պարտ­քի օ­րեն­քով հաս­տատ­ված սահ­մա­նա­չա­փը: Ե­թե պարտ­քի նվա­զա­գույն շե­մը չբարձ­րաց­վի, մի քա­նի ամ­սից ԱՄՆ-ն ստիպ­ված կլի­նի դե­ֆոլտ հայ­տա­րա­րել:

Նման բա­ներ մինչ այս էլ, ի­հար­կե, ե­ղել են: Մի­այն թե այս պա­հին ի­րա­վի­ճակն այլ է: Պարտ­քի նվա­զա­գույն շե­մը կա­րող է բարձ­րաց­նել մի­այն Կոնգ­րե­սը, ո­րը, ինչ­պես հայտ­նի է, ան­ցել է հան­րա­պե­տա­կան­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ: Եվ այն պա­հին, երբ նրանց եւ դե­մոկ­րատ­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­սել են ծայ­րա­հեղ սրու­թյան, պե­տա­կան պարտ­քի թե­ման, ինչ խոսք, հան­րա­պե­տա­կան­նե­րը կօգ­տա­գոր­ծեն Բայ­դե­նին ա­ռա­վե­լա­գույն ծանր հար­ված հասց­նե­լու հա­մար: Ու թե­րեւս դա հաս­կա­նա­լով, Սպի­տակ տու­նը հայ­տա­րա­րել է, որ չի էլ պատ­րաստ­վում քննար­կե­լու պե­տա­կան ​​պարտ­քի ա­ռաս­տա­ղի բարձ­րա­ցու­մը, քա­նի որ դա «պետք է ար­վի ա­ռանց պայ­ման­նե­րի»: Իսկ հան­րա­պե­տա­կան­նե­րը հա­մա­ձա՞յն են, որ «պետք է ար­վի», այն էլ` «առանց նա­խա­պայ­մա­նի». ի­հար­կե՝ ոչ: Այ­սինքն, Բայ­դե­նը ստիպ­ված կլի­նի բա­նակ­ցել:

Սա­կայն խնդիրն այս­քա­նով էլ չի սահ­մա­նա­փակ­վում: Գաղտ­նիք չէ, որ հան­րա­պե­տա­կան­նե­րը ա­մե­նա­սուր ձե­ւով քննա­դա­տում են Բայ­դե­նին` ներ­կա ծանր տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կում Ուկ­րա­ի­նա­յին մի­լի­արդ­ներ տա­լու հա­մար: Ընդ ո­րում, հատ­կա­պես Թրամ­փը մշտա­պես տաք է պա­հում այդ թե­ման, եւ վեր­ջերս էլ նրա որ­դին հայ­տա­րա­րեց, թե` Բայ­դե­նը պե­տա­կան պարտք է վերց­նում, որ Ուկ­րա­ի­նա­յին փող տա: Ու նույ­նիսկ դե­մոկ­րատ­նե­րի մեջ այդ մա­սին խո­սող­ներ կան: Օ­րի­նակ, Կեն­տու­կի­ի նա­հան­գա­պե­տի թեկ­նա­ծու Ջեֆ­րի Յանգն օ­րերս հա­սավ մին­չեւ այս մտքին. «Ես կար­ծում եմ, որ Ջո Բայ­դե­նը պետք է ան­հա­պաղ իմ­փիչ­մեն­թի են­թարկ­վի Ուկ­րա­ի­նա­յում, Ե­մե­նում, Սի­րի­ա­յում, Ի­րա­քում ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի եւ այլ­նի հա­մար, ինչ­պես նա­եւ Ուկ­րա­ի­նա­յում Ռու­սաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու հա­մար»: Գու­մա­րած, Բայ­դե­նը փոր­ձում է Թրամ­փին դա­տել, թե նա, հե­ռա­նա­լով նա­խա­գա­հի պաշ­տո­նից, իր հետ գաղտ­նի փաս­տաթղ­թեր է տա­րել: Ու հի­մա հաս­տատ­վել է առն­վազն եր­կու դեպք, երբ Բայ­դե­նը հե­ռա­նա­լով նույ­նիսկ ոչ թե նա­խա­գա­հի, այլ՝ փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նից, ին­քը եւս գաղտ­նի փաս­տաթղ­թեր է տա­րել, ընդ ո­րում, ի տար­բե­րու­թյուն Թրամ­փի, դրանք թող­նե­լով այս­տեղ-այնտեղ՝ ա­ռանց վե­րահս­կո­ղու­թյան:

Մինչ­դեռ՝ մաս­նա­վո­րա­պես ֆի­նան­սա­կան վատ­նում­նե­րի մա­սին քա­րոզ­չու­թյու­նը լուրջ ազ­դե­ցու­թյուն է թո­ղել նա­եւ ԱՄՆ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի վրա: Եվ այս ծանր պա­հին, երբ խոս­վում է ընդ­հուպ դե­ֆոլ­տի մա­սին, Ուկ­րա­ի­նա­յի ֆի­նան­սա­վոր­ման թե­ման, թե­րեւս, ա­մե­նա­սուր հար­ցե­րից է սպառ­նում դառ­նալ:

Մի­ան­գա­մից մի քա­նի նման մե­ղադ­րանք­նե­րի ի հայտ գա­լը խո­սում է նե­րա­մե­րի­կյան պայ­քա­րի թե­ժաց­ման մա­սին: Ու ա­մե­նա­թարս պա­հին, երբ աչ­քի ա­ռաջ թե­ժա­նում է նա­եւ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը, եւ հենց հի­մա է, որ Զե­լենս­կին ա­ռա­վե­լա­գույն օգ­նու­թյան կա­րիք ու­նի: Ու ի՞նչ պետք է ա­նի Բայ­դե­նը, երբ ա­ռանց այդ էլ դե­ֆոլ­տի եւ Ուկ­րա­ի­նա­յին օգ­նե­լու ի­րար հա­կա­սող հար­ցե­րը կա­րող են ա­մեն մի հե­տե­ւան­քի տա­նել:

Ու խնդի­րը մի­այն Ուկ­րա­ի­նան չէ. նե­րա­մե­րի­կյան պայ­քա­րի սրա­ցու­մը չի կարող չազ­դել ա­մե­րի­կյան ար­տա­քին մյուս ուղ­ղու­թյուն­նե­րի վրա: Մինչ­դեռ ա­մեն մի թու­լա­ցում, ան­շուշտ, Մոսկ­վան չի հա­պա­ղի օգ­տա­գոր­ծել իր դիր­քերն ամ­րապն­դե­լու հա­մար, ա­ռա­վել եւս, երբ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րա­զ­մում դիր­քե­րի ամ­րապն­դում աս­վա­ծը գլո­բալ նշա­նա­կու­թյուն ու­նի:

Ու ի՞նչ է, Նի­կոլն այս ա­մե­նա­թեժ պա­հի՞ն է ո­րո­շել Մոսկ­վա­յին դեմ գնալ ու կկա­րո­ղա­նա՞ տա­կից դուրս գալ...

Ադր­բե­ջանն ու Վրաս­տանն էլ, ըստ հին սո­վո­րու­թյան, շատ լավ են զգում հնա­րա­վոր փո­փո­խու­թյու­նն­երի ա­լի­քը: Բա­քուն, թե­եւ փոր­ձում է Ար­ցա­խը բաց չթող­նել, բայց նա­եւ չի զլա­նում խո­սել ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մա­սին: Վրաս­տանն այն­պես կրքո­տու­թյամբ է հրա­ժար­վում Ուկ­րա­ի­նա­յին ան­գամ մեկ փամ­փուշտ տալ, որ հաս­տատ Մոսկ­վա­յում դա ի­րա­վի­ճա­կի փո­փոխ­ու­թյան դեպ­քում հաշ­վի կառ­նեն: Հա­յաս­տա­նում, կրկնենք, «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» վի­ճակ է, այն­պես, ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ: Մի­այն թե այս ան­գամ «հան­րա­պե­տու­թյան փո­ղերն առ­նել ու հայ դե Փա­րիզ ա­նե­լը» շատ ռիս­կա­յին է. այն­տեղ էլ եր­կիրն այս վի­ճա­կին հասց­նե­լու հար­ցում մե­ղադ­րող­նե­րի պա­կաս Նի­կո­լը չու­նի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում