Փաստորեն մարդը ողջ-առողջ մտել է Նիկոլի «բարեփոխած « ոստիկանական բաժին եւ հաշմանդամ դուրս է եկել այդ «սպանդանոցից»

Թեմա

Դեռեւս 2019թ.-ին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանայն լրատվամիջոցներին եւ հասարակությանը  ցնցեց մեր գործընկեր, Newsmedia,am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հայտնի հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի հրապարակած «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութը, որի կապակցությամբ նախ հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով), ապա նաեւ պաշտոնանկ արվեցին եւ օրենքի առաջ կանգնեցին խոշտանգիչները:

Պարզվում Նիկոլի թվին եւս ոչ պակաս խոշտանգիչներ են վխտում ոստիկանական համակարգում, հերթական խոշտանգման եւ դրա հետեւանքների մասին  բարձրաձայնել է բոլոր ժամանակներում իր խոսքը անշեղորեն հնչեցնող, իր որդեգրած սկզբունքներին` այն է հանուն արդարության բացահայտման չկանգնել եւ ոչ մի մեծ ու փոքր պատնեշների եւ դրանց «կռիշների» առաջ մեր գործընկեր Գայանե Զարգարյանը: Մասնավորապես, մեր գործընկերը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է Չարենցավանի ոստիկանան բաժանմունքում տեղի ունեցած խոշտանգման դեպքին, որը ներկայացնում ենք ստորեւ. 

-Ուզում եմ խոսել Չարենցավանում տեղի ունեցած խոշտանգման միջադեպի մասին` խոսքը ք. Արման Խալափյանի մասին է, երբ փաստաբան Սասուն Ռաֆաելյանը տեղեկացրել էր, որ միլպետ կոչվածի ներկայությամբ , նրա աչքի առաջ ներխուժել են ՆԳՆ ծառայակիցներըմ հատուկ ջոկատայինները եւ գազանաբարո գործողություններ իրականացրել վերը նշված քաղաքացու նկատմամբ: Փաստորեն մարդը ողջ-առողջ մտել է Նիկոլի «բարեփոխած « ոստիկանական բաժին եւ հաշմանդամ դուրս է եկել այդ «սպանդանոցից»: Հիմա հարց. ո՞վ է պատասխան տալու ոստիկանական այս բեսպրեդելի ու բարդակի համար: Լավ, ներսում չեք կարողանում… դրսում չեք կարողանում… բա դուք էլ ինչի՞ համար եք.բա ի՞նչ եք կարողանում անել: Մեկ անգամ չէ. միշտ եմ ասել որ մենք ապրում ենք անտերապետության ու ամենաթողության մեջ, որ այդ նույն օրենքի տակ թաքնված պագոնավորները շատ ու շատ դեպքերում պոտենցիալ հանցագործներն են: Այդ մասին ահազանգել եմ ե՛ւ նախկին իշխանությունների օրոք, եւ հիմա, ու բարձրաձայնելու եմ միշտ….Բայց գիտեք ինչու է իրավիճակն այսքան անհուսադրող, որովհետեւ երբ մեկ այլ հայտնի խոշտանգման դեպքով Նիկոլը հեգնում էր նախկիններին, ասելով որ ա՛յ թավշիստների օրոք նման բան տեղի ունենալ չի կարող… ապա հիմա սույնին հորդորում եմ սթափվել, եւ խելքին զոռ տալ, որ այո իր թվին ոստիկանության բաժիններում ծեծ ու ջարդ է տեղի ունենում: Ի՞նչ տեղի ունեցավ Էդգար Ծատինյանի խոշտանգման դեպքից հետո, ո՞վ կանգնեց օրենքի առաջ : Ո՞վ պատասխանատվություն կրեց քաղաքացի Տիգրան Կարապետյանին խոշտանգելու դեպքով, եւ ո՞վ է կրելու պատասխանատվություն այսօրվա խոշտանգման համար: Դուք ո՞վ եք. ոստիկա՞ն, թե՞ այդ պագոնը Ձեզ համար «մանդատ» է, որպեսզի դուք ձեր բորեննիների ոհմակով կարողանաք մարդկանց հոշոտել: Ի վերջո ոստիկաններդ օրենքի պաշտպան ե՞ք, թե՞ պոտենցիալ բանդիտներ եք՝ տեղավորված համազգեստի տակ: Ժամանակին Վլադիրմիր Գասպարյանը որ ասում էր. «Դուք պատգամավոր ե՞ք, թե գողական արա», հիմա Ձեզ եմ հարցնում. «Դուք գանգստեր ե՞ք, թե՞ ոստիկան, հիմա Ձեր անունը ինչ ա:

Ապա դիմելով Փաշինյանին մեր գործընկերը հավելում է. 

-Փաշինյա՛ն, ուրեմն արագորեն ձեռնարկում եք հնարավոր բոլոր միջոցները, հերթով-կարգով ու շարքով ընթացք տալու այս միջադեպին: Գիտեք դուք ինչ եք էսքան լկտիացել ու «հաբրգել» ջարդարար ոստիկաններդ ու դու Նիկո՛լ, որովհետեւ դուք մինչեւ էս պահը կարողացաք մարսել Եռաբլուրում՝ որդեկորույս ծնողների հետ կապված վայրագությունները, որովհետու դուք կարողացաք մարսել բազում խոշտանգման միջադեպեր: Դիմում եմ բոլոր պատկան կառույցներին. ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումները՝ իրականացնելու լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, առգրավվելու բոլոր ապացույցները, որպեսզի բոլոր մեղավորները օրենքի առաջ խստագույնս պատժվեն: Դիմելու եմ նաեւ դեսպանատներին, ի ցույց դնելու Նիկոլ Փաշինյանի ու իր ոստիկանական բանդայի ողջ պերճանքն ու թշվառությունը:

 

https://iravunk.com/sim/?p=246410&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում