«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Հասարակություն

ԽՈՅԵՐ

Այսօր դժվարին իրավիճակից դուրս գալու միակ ելքը կամքի ուժ ունենալն ու սիրելիի աջակցությունը զգալն  է։ Առանց այս երկուսի անհնար կլինի խնդիրներից ազատվել։ Այո, այսօր դուք ստիպված եք զգոն եւ զգույշ լինել։ Ի դեպ, սա ունի նաեւ իր դրական կողմերը։ Եթե ձեզ հաջողվի հաղթահարել այս փորձությունը, վաղը Նա ավելի մեծ սեր ու հարգանք կտածի ձեր հանդեպ։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը մոռացկոտ, ցրված եւ շփոթված կլինի, ինչը հունից կհանի ձեզ։ Բայց պետք չէ մանրուքների պատճառով նյարդայնանալ։ Թույլ մի տվեք, որ դրանք բացասական հետեւանքներ ունենան ձեր հարաբերությունների վրա։ Ավելի հանդուրժող եղեք. չէ՞ որ դուք նույնպես ժամանակ առ ժամանակ սխալվում եք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը իրեն այնքան էլ հարմարավետ չի զգա ձեր կողքին։ Ուստի, փորձեք մի որոշ ժամանակ հանգիստ թողնել նրան՝ հասկանալով, որ վաղը նա նորից կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք նրան պատկերացնում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը մեծ ցանկություն կունենան օգնել ձեզ հաջողության հասնելու գործում եւ աջակցել ձեր նպատակներից մեկը իրականացնելու հարցում։ Եվ նա կսատարի ձեզ ոչ միայն իր խոսքերով, այլեւ գործով։ Գնահատեք նրա ջանքերը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Միմյանց հետ շփվելու հստակ սահմաններ գծեք եւ փորձեք պահպանել դրանք։ Իհարկե, կլինեն իրավիճակներ, որոնք կստիպեն վերանայել այդ սահմանները, սակայն պետք չէ չմտածված քայլեր անել։ Հակառակ դեպքում ձեր եւ Նրա միջեւ եղած սերն ու ջերմությունը կմարի եւ հնարավոր է, որ հայտնվեք բաժանման եզրին։

ԿՈՒՅՍԵՐ

Զգացմունքները զսպելու եւ կառավարելու օր չէ։ Ասեք, խոստովանեք ձեր սերը Նրան։ Բարձրաձայնեք, որ ցանկանում եք միշտ ձեր սիրելի էակի կողքին լինել։ Համեստության զոհ մի դարձեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր շատ դժվար կլինի ձեզ համար ճիշտ որոշում կայացնել սիրելի մարդկանց եւ միայնության միջեւ։ Սակայն ձեր զգացմունքները կհուշեն, որ նրանից գոնե մեկի կորուստը ճակատագրական եւ աղետալի կլինի ձեզ համար։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությանը շատ դժվար կլինի համոզել, որ իրականում ձեր բոլոր մտավախությունները անտեղի են, ու ամեն ինչ շատ լավ է եւ իր ծրագրին համապատասխան։ Փորձեք հավատալ նրան, այլապես ինչու՞ եք նրա կողքին։  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ինչ խնդրի առաջ էլ կանգնեք այսօր, կարող եք վստահ լինել, որ ձեր սիրելի անձնավորությունը պատրաստ է աջակցել ձեզ։ Նա անհամբերությամբ սպասում է ձեր հանդիպմանը, երազում է լսել ձեր ձայնը, որպեսզի ամուր գրկի եւ ձեզ հետ միասին ելք գտնի ստեղծված իրավիճակից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելի էակը ձեր կողքին է ոչ միայն ուրախ եւ հաճելի խոսքեր լսելու, այլեւ դժվարությունները ձեզ հետ հաղթահարելու, աջակցելու եւ իմաստուն խորհուրդներ տալու համար։ Ավելին, նրա հետ կիսվելով՝ դուք ավելի կվստահեք միմյանց եւ ձեր հարաբերությունները ավելի մտերմիկ կլինեն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը հոգատարության եւ ջերմության կարիք կզգա։ Այսօր, առավել քան երբեւէ, նա ձեր սիրո եւ ջերմության պակաս ունի։ Իսկ ձեր շուրթերից հնչած «ՄԵՆՔ» բառը հարաբերությունները այլ հարթություն կտանի։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր երջանկությունը ամբողջովին ձեր ձեռքերում է։ Եթե ինքներդ չպայքարեք դրա համար, ոչ մեկը չի զբաղվի ձեզ համար օգտակար եւ կենսական նշանակություն ունեցող այդ գործով։ Ուստի, ժամանակ է, որ պատասխանատվությունը վերցնեք ձեր ուսերին։ Ճիշտ է, հեշտ չէ, բայց պարտադիր է։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան