Պնդում եմ, որ միջազգային հարթակներում հանձնվել է Հայաստանը. Ալավերդյան

Ներքաղաքական

Ըստ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ` իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները դեռ միայն սկիզբն է այն գործընթացի, որը կոչվում է Հայաստանի միջազգային սուբյեկտայնության ուղղակի զրոյացում:

— Հայաստանում ժողովրդի մեծ մասի մեջ կա ուղղորդված մոլորություն, թե այսօր Արցախն է շրջափակված: Ես պնդում եմ, որ միջազգային հարթակներում հանձնվել է Հայաստանը: Այսօր Հայաստանն ուղղակի չունի ինքնուրույն դերակատարություն եւ պարզապես կատարում է այս կամ այն կենտրոնի, հիմնականում, այսպես ասած, կոլեկտիվ Արեւմուտքի հրահանգները, որի շահերը համընկնում են այսօրվա թուրք-ադրբեջանական ցեղասպանական ռազմավարության հետ: Տվյալ դեպքում` Արցախը սկիզբն է: Հիշեցնեմ, որ նույնչափ, ինչպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կեղծում էր, երբ ասում էր, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», կեղծում է նաեւ, երբ ասում է, թե պատասխանատվություն է կրում 29,8 հազար քառակուսի կիլոմետրի համար: Զարմանալի է, դպրոցում լավ սովորողներ շատ կային:  Այնպես չէ, որ բնակչության 90 տոկոսը չի հասկանում կամ ուսյալ չէ:  Համոզված եմ, որ այստեղ գործում է շատ անգամ հոգեբանական, այսպես ասած, ջայլամի բարդույթը, բայց հիշեցնեմ, թե ինչպես են ջայլամներին ոչնչացնում: Երբ ջայլամները գլուխը մտցնում են ավազի մեջ, այդ ժամանակ գալիս են եւ գլխատում են: Ես կանխատեսում չեմ անում, Աստված մի արասցե, ընդամենը օրինակ բերեցի: Սակայն, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ եթե իրենց գլուխը ավազի մեջ են մտցնում, ապա իրենց եւ իրենց երեխաների մարմինները ապահով են: Այդպես չէ՛: Մի իմաստուն խոսք կա. երբ Աստված ուզում է պատժել, սկզբից խելքն է խլում: Չի՛ կարելի այսպես պասիվ ձեւով հանձնվել: Պատմական հիշողության մասին չեմ խոսում, գոնե սեպտեմբերյան պատերազմը հիշեք: Արդյոք 200-ից ավելի տղաների արյունը ձեզ չի վերաբերում: Եթե այդպես է, մեծ ցավով ասելու եմ` Հայաստանում մնացե՞լ է կոնսոլիդացված հայկական համայնք, մենք ունե՞նք միասնական հստակ կամք, որը կարտահայտվի խոսքով եւ գործով: Ի վերջո, այն, ինչ անում է այսօր թուրք-ադրբեջանական այդ միությունը, չի վերաբերում զուտ Արցախին, այլ վերաբերում է հենց Հայաստանին:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի