Մտածել, որ ճանապարհը բացելով, մեր խնդիրները վերանալու են, կարծում եմ՝ տեղին չէ. Հակոբ Հակոբյան

Ներքաղաքական

Դեռ ինչքա՞ն կարող է Արցախը շրջափակման մեջ դիմակայել՝ հաշվի առնելով, որ խնդիրներ կան նաեւ էլեկտրաէներգայի հետ կապված, «Իրավունքը» հետաքրքրվել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

— Բազմապիսի խնդիրներ կան՝ սկսած զուտ կենցաղային մակարդակի հարցերից, վերջացրած առողջապահականով ու սոցիալ-տնտեսականով, որոնք գնալով ավելի են սրվում: Սակայն կարելի է ասել, որ շրջափակման ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբը, կարծես թե, որոշակի գործուն մեխանիզմներ է փորձում իրականացնել Արցախի Հանրապետությունում, որպեսզի կարողանան որքան հնարավոր է մեղմեն այս խնդիրները: Բազմաթիվ միջոցառումներ եւ գործողություններ է նախատեսված, որոնց մասին պարբերաբար իրենք տեղեկացնում են: Կարեւորն այն է, որ արցախցին հասկանում է, թե ինչի համար է հայտնվել այս դժվարությունների մեջ եւ պատրաստ է հանուն իր պայքարի, հանուն իր որոշման այս ամենի միջով անցնել: Դժվարությունները միգուցե մի քիչ կմեղմանան կամ մի քիչ կավելանան, մենք դեռեւս պատրաստ ենք գտնվել այսպիսի դժվարությունների մեջ՝ հանուն մեր պայքարի հաղթական ավարտի: Սա մենք որոշել ենք 1988թ.-ից, եւ կարծում եմ՝ այդքան էլ անսպասելի չէր այս իրավիճակն արցախցու համար:

— Ինչպե՞ս եք տեսնում Արցախը Հայաստանին կապող կենսական միջանցքի բացման հնարավորությունը, եթե չկան որեւէ բանակցություններ, համենայնդեպս, Մոսկվայում նախատեսված հանդիպումներից Փաշինյանը հրաժարվեց: Տեսակետներ կան, որ, ի վերջո, պետք է ճանապարհը բացել ուժի կիրառմամբ:

— Այս պահի դրությամբ՝ այո, իրոք, չկան բանակցություններ: Կարծում եմ՝ ճանապարհը դեռեւս  երկար ժամանակ կփորձեն Ադրբեջանի այդ հրոսակախմբերը փակ պահել, որպեսզի կոտրեն արցախցու կամքը: Ճանապարհի փակելն այդ ամբողջ ռազմական հանցագործության օղակներից մեկն է, եւ սա շարունակությունն է դեռեւս 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված 44-օրյա պատերազմի: Հետեւապես, մտածել, որ ճանապարհը բացելով, մեր խնդիրները վերանալու են, կարծում եմ՝ տեղին չէ: Պետք է պատրաստ լինենք այսպիսի բազմաթիվ խնդիրների: Մեծ հաշվով Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի պատերազմն արդեն երկու տարուց ավել է շարունակվում է եւ դեռ կշարունակվի: Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա, այստեղ կարեւորն այն է, որպեսզի արցախցին հաստատակամ լինի իր որոշմանը, եւ ճանապարհի բացելու գինը չլինի որեւիցե զիջում կամ հետքայլ: Եվ ճանապարհի բացումը պետք է անպայման լինի մեր պայմաններով, հակառակ դեպքում՝ ցանկացած որեւէ այլ կողմի միջոցով ճանապարհ բացելը կլինի այդ ճանապարհը բացողի պայմանները: Իսկ ավելի մանրամասն, թե ինչպիսի տակտիկական միջոցներով պետք է այն իրականացնել, այդ մասին խոսելը դեռեւս վաղ է՝ հաշվի առնելով, որ իշխանությունները պետք է որոշում կայացնեն, քան թե մենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի