Սկանդալ՝ պոլսահայ համայնքում. Պատրիարքարանը բանադրել է համայնքի անդամներից մեկին
ԹեմաԿ. Պոլսի հայոց պատրիարքարանը բանադրել է (հեռացնել եկեղեցու շարքերից) պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին: Պատրիարքարանի այս որոշումը աղմուկ է բարձրացրել համայնքում, քանի որ նման որոշում եկեղեցին չէր կայացրել իր հոտի անդամների վերաբերյալ ավելի քան մեկ դար, գրում է ermenihaber.am-ը։
Այնուհետև այդ ժամանակը երկարացվել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սակայն Գագաչյանը շարունակել է գործել նույն կերպ։
«Հանրությանը հայտնում ենք, որ սկսյալ հունվարի 14-ից նրա կապերն այլևս խզված են հայ եկեղեցու հետ»,- ասված է պատրիարքոարանի հայտարարությունում: Իրադարձությունները, սակայն, այսքանով չեն վերջացել:
Գագաչյանն այդ թեմայով հարցազրույց է տվել թուրքական առաջատար «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքին: Նա պնդել է, որ պարտիարքարանի որոշումն իր համար անակնկալ է եղել, քանի որ դրանից առաջ պատրիարքը իրեն հրավիրել էր իր մոտ, նրանք զրուցել ու համաձայնության էին եկել:
Ըստ Գագաչյանի՝ նրանք պայմանավորվել էին, որ ինքը կջնջի գրառումներն ու այսուհետև խնդիրների մասին կասի ուղիղ պատրիարքին(Ըստ տեղեկությունների՝ Գագաչյանը չի ջնջել գրառումները)։ Ըստ նրա՝ Բանադրման որոշումը կարդալիս շատ է զարմել:

