Պաշտպանյալիս խոշտանգել են, որից հետո ձերբակալել, ապա կալանավորել. Փաստաբանը ահազանգում է

Իրավական

«Իրավունքը» շարունակում անդրադառնալ ամենատարբեր ոլորտներում առկա բեսպրիդելին եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որոնք անպատիժ են մնում համապատասխան մարմինների կողմից: Իսկ անպատժելիությունը ծնում է նոր` վտանգավոր սցենարներով հղի նախադեպեր: Նմանատիպ վառ օրինակներից մեկը ներկայացրել է մեզ փաստաբան Սասուն Ռաֆաելյանը, ում պաշտպանյալին  խոշտանգել են իրավապահ կառույցում, (կառույց, որտեղ թվում է, թե պետք է իշխեր օրենքն ու օրենքի գերակայությունը) ու  թեև փաստաբանը դիմել է հնարավոր բոլոր կառույցներին խնդրին իրավական գնահատական տալու համար, սակայն մինչ օրս բացի քար լռությունից որեւէ արձագանք չի ստացել:

Որպեսզի հանրությանը առավել առարկայական հասկանալի լինի խնդիրը ներկայացնում ենք փաստաբանի խոսքը եւ վերը նշվածի նախապատմությունը: Մասնավորապես փաստաբան Սասուն Ռաֆաելյանը մեզ հետ զրույցում փաստեց.

-Համաձայն Արման Խալապյանի հայտնածի՝ վերջինս 2023 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, հրավիրվել է ՀՀ ՆԳՆ Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժին՝ իբր իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու: Արման Խալապյանն ընկերոջ հետ վերջինիս ավտոմեքենայով գնացել է Չարենցավանի բաժին, որտեղ Արման Խալապյանին ընդունել են ՔՀԲ աշխատակիցները, վերջիններիս հետ շուրջ 10 ունեցել է խոսակցություն, որի արդյունքում հիմնավորել է, որ իր որդին որևէ առնչություն չի ունեցել կատարված միջադեպին, ինչից հետո ՔՀԲ աշխատակիցները տեղեկացրել են, որ Արման Խալապյանին ուզում է տեսնել բաժնի ղեկավարը: Բոլորով բարձրացել են բաժնի պետ Մհեր Մինասյանի աշխատասենյակ, որտեղ շուրջ 5 րոպե զրուցելուց հետո ներս են մտել ՆԳՆ աշխատակիցները, պետի ներկայությամբ Արման Խալապյանին խոշտանգել են, որից հետո ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով Արման Խալապյանին ձերբակալել են և տեղափոխել ՀՀ ՔԿ:

2023 թվականի հունվարի 13-ին մեղադրյալ Արման Խալապյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, որից հետո Երևանի Մխիթար Հերացու անվան համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցում կատարված հետազոտության արդյունքում Արման Խալապյանի մոտ ախտորոշվել է <փակ ողնաշարային վնասվածք, գոտկային 2-րդ 3-րդ ողերի լայնագիծ ելունների գծային կոտրվածք աջից առանց տեղաշարժի>: Արման Խալապյանին ցուցվել է պահպանողական ռեժիմ, հիմնականում անկողնային, կարճատև վեր կենալ անհրաժեշտության դեպքում, սիմպտոմատիկ ցավազրկում:

Նույն օրը Արման Խալապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, վերջինս դատական նիստին ներկայացվել է պադգարակի վրա պառկած վիճակում:  

2023 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արման Խալապյանին տեսակցելու նպատակով այցելել եմ ՀՀ ԱՆ <Արմավիր> ՔԿՀ, որտեղ ՔԿՀ-ի աշխատակիցները տեղեկացրել են, որ Արման Խալապյանը անշարժ պառկած է, ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, իրենք չունեն համապատասխան աշխատակիցներ, որպեսզի Ա.Խալապյանին օգնեն ներկայանալ քննչական մեկուսարան, որպիսի պայմաններում հնարավոր չէ կազմակերպել վերջինիս հանդիպումն ինձ հետ:

Փաստաբանը ընդգծում է.

-Այս ընթացքում դիմել եմ բոլոր պատկան մարմիններին՝ ՀՀ ՄԻՊ-ին, ՀՀ ԱՆ <Քրեակատարողական բժշկության կենտրոն> ՊՈԱ կենտրոնի տնօրենին, որպեսզի ապահովեն Արման Խալապյանի պատշաճ բուժօգնությունը և տեղափոխումը ՀՀ ԱՆ <Դատապարտյալների հիվանդանոց> ՔԿՀ կամ քաղաքացիական ցանկացած բուժհաստատություն, քանզի ակնհայտ է, որ Արման Խալապյանն ունի մշտական հսկողության և խնամքի կարիք, ինչը ՀՀ ԱՆ <Արմավիր> ՔԿՀ-ի անձնակազմն ունակ չէ իրականացնել, սակայն առ այս պահը որևէ արձագանք չեմ ստացել:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)