Հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցիների ձեռքում. Խոսրով Հարությունյան

Ներքաղաքական
«Այսօր Հայոց պետականության և հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցու ձեռքում: Հայկական մեդիատարածքում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանի ղեկավարության պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից և լքել Արցախը: Ավելին կարծիք է հայտնվում, որ Ռուբեն Վարդանյանի հեռացումը Լաչինի միջանցքը բացելու գինն է:
 
Այն որ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակման դեմ դա հայտնի է բոլորին: Վերջին անգամ այդ առիթով արտահայտվել է հարևան երկրի արտգործնախարարը Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի հետ բրիֆինգում:
Համոզված չեմ, որ այդ, ցինիզմի աստիճանի հասնող, նախաձեռնությունը կարող է լուրջ ընկալվել Արցախի Հանրապետությունում այն պարզ պատճառով, որ արցախցին հպարտանում է իր ինքնիշխանությամբ և թույլ չի տա որևէ մեկին, իսկ թշնամուն՝ հատկապես, միջամտել Արցախի ընտրովի մարմինների գործունեությանը:
 
Պետք է լինել առնվազն մտովի կույր, որպեսզի հավատալ թե Լաչինի միջանցքը այդ կերպ կբացվի (եթե նույնիսկ այսօր բացվի, ապա վաղը մեկ ուրիշ պատրվակով նորից կփակվի): Լաչինի միջանցքի բացման գինը շրջափակմանը հաղթելն է՝ 2022թ դեկտեմբերի 25-ի հանրահավաքում հռչակած Ազատագրալկան պայքարի Ազգային Ուխտին հավատարիմ մնալով:
 
Ցանկացած այլ մոտեցում՝ կործանում է, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և հայության: Սա պետք է գիտակցեն հայության բոլոր հատվածներում:
Այսօր Հայոց պետականության և հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցիների ձեռքում: Տարօրինակ է, որ նույնիսկ թշնամին է դա հասկանում:
 
Այս ճակատագրական պահին ընկրկել մեր ոխերիմ հարևանի շանտաժին՝ կնշանակի դավաճանել մեր Ազգային Ուխտին: Սատարել Ռուբեն Վարդանյանին նշանակում է սատարել Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման անխախտ իրավունքին», - գրել է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի