«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դաշնամուրային երաժշտության հրավառություն. Դենիս Մացուեւը Երեւանում

Մշակութային

Փետրվարի 2-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգը:

Կհնչեն Չայկովսկու, Ռախմանինովի, Մուսորգսկու ստեղծագործությունները: Ռուսաստանի ժողովրդական արտիստ և Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, գրականության և արվեստի բնագավառում Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր Դենիս Մացուևը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից է, որը նորարարությունը համադրում է ռուսական դաշնամուրային դպրոցի ավանդույթների հետ:

Դենիս Մացուևը ծնվել է Իրկուտսկում: Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան`աշակերտելով Ալեքսեյ Նասեդկինին և Սերգեյ Դորենսկուն: 1998 թ. Չայկովսկու անվան 11-րդ միջազգային մրցույթում հաղթանակ տանելուց հետո, որպես վիրտուոզ դաշնակահար, սկսվեց նրա շռնդալից մուտքը երաժշտական աշխարհ: Դենիս Մացուևը համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ, մենահամերգներով հանդես գալիս լավագույն համերգասրահներում:

Բացի տաղանդավոր երաժիշտ լինելուց, Դենիս Մացուևը նաև նախաձեռնում է մեծածավալ փառատոներ, ինչպիսիք են «Աստղերը Բայկալում» (Իրկուտսկ), «Դենիս Մացուևը հրավիրում է...» (Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ) համերգաշարերը և այլն: Նա նաև «Կրեշենդո», «Անսի», «Աստանա դաշնամուրային կախարդանք», «Սբերբանկ Դեբյուտ» երաժշտական փառատոների գեղարվեստական ղեկավարն է: 2019 թ. Դենիս Մացուևը եղել է Չայկովսկու անվան XVI միջազգային մրցույթի դաշնամուրի անվանակարգի ժյուրիի նախագահը։ Նա նաև «Նոր անուններ» ռուսական բարեգործական հիմնադրամի նախագահն է, որը բացահայտում և աջակցում է տաղանդավոր երեխաներին: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան