Մեզ հարկավոր չէ համատեղ նկար անել ցույց տալու համար, որ ընկերներ ենք. Բենզեման` Ռոնալդուի մասին
Սպորտ«Մեզ հարկավոր չէ համատեղ նկար անել, ցույց տալու համար, որ մենք ընկերներ ենք։ Մենք չենք խոսել ու չենք տեսնվել, քանի որ Ռոնալդուն մարզման էր Էր-Ռիյադում։ Երեկ ես Կրիշտիանուին չեմ տեսել, քանի որ նա մարզվում էր, բայց հույս ունեմ նրան կտեսնեմ վաղը եւ մենք կխոսենք։ Ես մտածում եմ, որ նա երջանիկ է եւ հույս ունեմ, որ նա շատ գոլեր կխփի», − ասել է Բենզեման։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն եւ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները տեսնվել էին «Ալ-Նասրի» մարզական բազայում։
Ռոնալդուն նկարվել էր մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների հետ եւ հաջողություն մաղթել նրանց «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի խաղում։

