120․000 մարդ պատանդի կարգավիճակում է, այս իրավիճակում պառակտված լինելը շռայլություն է, որի իրավունքը ուղղակի չունենք․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Հանդիպում

Ադրբեջանն արդեն մեկ ամսից ավել շրջափակման մեջ է պահում Արցախի հանրապետության 120 հազար բնակիչներին։ Տոտալ շրջափակման ամեն մի օրը իր հետ բերում նոր մարտահրավերներ, ինչ իրավիճակ է այսօր Արցախում, ինչպես են դիմակայում արցախցի մեր հայրենակիցները հումանիտար զրկանքներին, որոնք օր-օրի ավելի են խորանում, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով մեկ ամսյա շրջափակմանը, նախ փաստեց առկա իրողությունը․

-Արցախում իրավիճակը բավականին ծանր է, ինչպես Դուք նշեցիք փաստացի 120․ հազար մարդ արդեն մեկ ամսից ավել պատանդի կարգավիճակում է գտնվում։ Բնականաբար, սեփական պաշարները չեն կարող անսպառ լինել, արդեն սուր դեֆիցիտ կա որոշ ապրանքատեսակների նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ Կառավարությունը ստեղծել է օպերատիվ շտաբ, որը նպատակ ունի որոշակի սահմանափակումներ մտցնելով հնարավորինս նվազեցնել ստեղծված սուր իրավիճակը։ Վառելիքի պաշարները եւս սպառվում են,  սննդամթերք մատակարարող ընկերությունների մոտ եւս բավականին լուրջ  ֆիննանսական խնդիրներ են առաջացել, մարդիկ անաշխատանք են մնում, ինչը իր հետ բերում է տնտեսական լրջագույն խնդիրներ։ Հումանիտար ճգնաժամին գումարվում է նաեւ ադրբեջանական քարոզչամեքենային հոգեբանական ճնշումները, որին ենթարկվում է ողջ բնակչությունը։ Ադրբեջանի նպատակներից մեկն էլ հենց դա է, որպեսզի մարդկանց մոտ անկումային տրամադրություններ ձեւավորվեն, այդպիսով հիմք ստեղծել արտագաղթի համար։

-Պարոն Հարությունյան, արդյո՞ք թշնամական հոգեբանական տեռորը իր ազդեցությունը թողնում է ազգաբնակչության շրջանում, ինչպե՞ս եք հումանիտար աղետին զուգահեռ հոգեբանական տեռորի դեմ պայքարում։

-Անշուշտ մեր բնակչությունը անկոտրում է, դիմակայում է, բոլորը մարտահրավերները արցախցուն հարիր՝ պատվով է ընդունում։ Բայց մենք հասկանում ենք, որ եթե միջազգային հանրությունը եւ դերակատարները ազդեցություն չունենան մեր խնդիրները օր-օրի ավելի կխորանան, չի կարող անվերջ շարունակվել այս պատանդառված իրավիճակը։

-Կա՞ն, առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք այս պահին արդեն իսկ իսպառ բացակայում են։

-Ցավոք սրտի, այո կան․ բանջարեղենի, մրգերի մասով արդեն կան, մանկական կեր չկա, հիգենիայի պարագաների սղություն կա, առհասարակ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ չափազանց քիչ են, եթե անգամ այսօր կան, վաղը կամ մյուս օրը չեն լինելու։

-Պարոն Հարությունյան, ի՞նչ ակնկալիքներ ունի ԱՀ իշխանությունը ՀՀ իշխանություններից՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարությունները, մասնավորապես, որ Արցախի ժողովուրդը պետք է իր ճակատագիրը որոշի, ոչ թե ՀՀ կառավարությունը։

-Այ;ո, ճիշտ է, մենք պետք է որոշենք մեր ապագան, բայց մենք նաեւ ունենք միջպետական պայմանագրեր, որոնցով ՀՀ-ն ԱՀ-ի անվտանգության երաշխավորն է, եւ հենց այս տրամաբանությամբ մենք պետք է առաջ շարժվենք, որովհետեւ ԱՀ-ն միջազգային իրավունքների սուբյեկտ չէ այսօր։ Եվ որպես լիարժեք բանակցային կողմ ներգրավված չէ բանակցային գործընթացին եւ, բնականաբար, Արցախին չի հերիքում ունեցած գործիքակազմը, որպեսզի կարողանա բանակցային գործընթացում ունենալ իր ներդրումը։ Հետեւաբար, ՀՀ իշխանություններից մեր ակնկալիքները տեղավորվում են հենց այս շրջանակներում։

-Պարոն Հարությունյան, հումանիտար աղետին զուգահեռ, մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախում ներքաղաքական կյանքը եւս բավականին լարված է։

-Ես կարծում եմ, որ ներքաղաքական օրակարգը այսօր պետք է միանշանակ երկրորդ պլան մղվի, որովհետեւ բլոկադայի պայմաններում, եւ տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակը հաշվի առնելով, ներքաղաքական օրակարգը ամենաերկրորդականն է։

Չեմ բացառում, հնարավոր է, իհարկե, այս կամ այն հարցերում որոշակի անհամաձայնություններ լինել, բայց ես հույս ունեմ, որ իրավիճակի առողջ գիտակցումը եւ խոհեմությունը կհաղթի եւ մենք կհասկանանք, որ պառակտված լինելը շռայլություն է, որի իրավունքը չունենք հատկապես այս փուլում։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում