«Փաստ». ԲԴԽ-ի ախորժակն ուտելիս է բացվում. հերթը հասել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մինչ օրս ԲԴԽ-ն դատավորների կարգապահական պատասխանատվության գործերով կայացրել է վեց որոշում, որոնցից մեկով դադարեցրել է դատավորի լիազորությունները, մեկով դատավորին հայտարարել խիստ նկատողություն, երկուսով՝ նկատողություն, մեկ գործով վարույթը կարճվել է, քանի որ համապատասխան դատավորը ԲԴԽ-ի կողմից հարցի քննության ընթացքում գնացել է թոշակի, մեկ գործով էլ միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով:

Ասել է թե՝ նշված ժամանակահատվածում դեռևս չի գրանցվել մի դեպք, երբ ԲԴԽ-ն մերժի դատավորին պատժելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը: Այսպիսի ժամանակահատված ԲԴԽ-ի գործունեության մոտ հինգ տարվա ընթացքում դժվար է մտաբերել: Դժվար է մտաբերել նաև իրավիճակ, երբ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը լինեն մտերիմ ընկերներ, ԲԴԽ նախագահի կինը և արդարադատության նախարարը լինեն նույն ընկերության բաժնետերեր: Արդյո՞ք այս դեպքում հնարավոր է ԲԴԽ նախագահից ակնկալել անաչառ վերաբերմունք համատեղ տնտեսական շահ ունեցողի բերած միջնորդությանը: Արդյո՞ք Գրիգոր Մինասյանի միջնորդությունները լավագույն հնարավորությունը չեն Կարեն Անդրեասյանի համար պատժելու, ինչպես ինքն է ասում, «Ալի Բաբային և նրա 40 դատավորներին»:

Նշենք, որ նախարար եղած ժամանակ Կարեն Անդրեասյանը բազմաթիվ միջնորդություններ է ուղարկել ԲԴԽ, որոնց ճնշող մեծամասնությունը չի բավարարվել: Արդյո՞ք հիմա ինքը՝ որպես բավարարող կամ մերժող մարմնի նախագահ, ի վիճակի է խորամուխ լինել իր ընկերոջ միջնորդությունների դեմ բերված հակափաստարկների իրավական բովանդակության մեջ և կայացնել արդարացի որոշում: Հիշյալ հարցերի պատասխանները թողնելով ընթերցողներին ու իրավաբանական հանրությանը՝ անդրադառնանք 2023 թվականի հունվարի 18-ին նշանակված ԲԴԽ նիստին, որի ընթացքում քննվելու է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Սուրեն Անտոնյանին «մեղադրում է» մոտ 16 տարի առաջ՝ 2007 թվականին վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար (հանրությունը սովորաբար Վճռաբեկ դատարանից դժգոհում է վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու համար):

Ինչպե՞ս է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի այդ որոշմանն անդրադառնում են այսքան տարի անց: Բանն այն է, որ 2022 թվականի հուլիսի 6-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը, որով նախատեսվել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է նաև ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, եթե ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի:

Ընդ որում, Ազգային ժողովը, անտեսելով սեփական աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացությունը, այդ դրույթին տվել է հետադարձ ուժ՝ նախատեսելով, որ մինչև տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումներով ևս կարող է վարույթ հարուցվել, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է: Եվ ահա, հիշատակված գործով ՄԻԵԴ-ը 2015 թվականին կայացրել է վճիռ, որի հիման վրա այսօր փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել դատական համակարգի ամենահարգված ներկայացուցիչներից մեկին՝ Սուրեն Անտոնյանին:

Փաստորեն, ԲԴԽ-ի դեպքում էլ է ախորժակն ուտելիս բացվում, և հերթը Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանինն է: Իմիջիայլոց, այս գործին ծանոթ իրավաբանները պնդում են, որ եթե ԲԴԽ-ն այս գործով կարգապահական պատասխանատվության ենթարկի Սուրեն Անտոնյանին, և վերջինս դիմի նույն ՄԻԵԴ, ապա Եվրոպական դատարանը ԲԴԽ-ի որոշումից քարը քարի վրա չի թողնի: Ստացվում է, որ անցանկալի դատավորներից ազատվելու իր այսրոպեական խնդիրների լուծման համար օրվա քաղաքական իշխանությունը թույլ է տալիս իրավունքի այնպիսի աղաղակող խախտումներ, որոնց համար տարիներ հետո Եվրոպական դատարանում պատասխան է տալու Հայաստանի Հանրապետությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին