Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ. Արսեն Բաբայան
Ներքաղաքական
Դատարանը ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ: Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին տեղեկացնում է Արտավազդ Մարգարյանի պաշտպան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: