Մարդ կա՞, որ Փաշինյանին լուրջ է վերաբերվում. Մամիջանյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանի ասուլիս կոչվածը հրավիրված էր մի քանի նախադասություն հնչեցնելու համար, եւ դրանցից մեկն այն անհեթեթությունն էր, որն ասաց` ՀՀ ռազմավարական դաշնակցի հետ կապված:

— Հերթական անգամ փորձեց մաքուր ադրբեջանական թեզեր հնչեցնել` ՄԱԿ-ի 4 բանաձեւերի հետ կապված, որոնք աշխարհում բացի Ալիեւ հորից եւ որդուց, իրենց տարբեր կալիբրի պաշտոնյաներից երբեք ոչ մեկից չեմ լսել: Այսինքն, փաստացի միայն ադրբեջանցիներն ու Փաշինյանն են խոսում այդ բանաձեւերից: Նույնիսկ պառլամենտական տիրույթում իր թիմակիցները չեն հանդգնում խոսել այդ մասին:

— ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ռուսական առաջարկների վերաբերյալ՝ նշելով, որ դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ միեւնույն հարցի վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը միանգամայն տարբեր է: Այս արձագանքը նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն ՀՀ-ին այլեւս չի ընկալում` որպես լուրջ եւ վստահելի գործընկեր:

— Երկրագնդի վրա ինչ-որ մարդ կա՞, որ Փաշինյանին լուրջ է վերաբերվում, որ մի հատ էլ ՌԴ քաղաքական ինստիտուտները լուրջ ընկալեն: Տրամաբանությունը շատ պարզ է` Փաշինյանը մոտավորապես տասն անգամ ասել է, որ պատրաստ է ստորագրել ռուսական տարբերակը եւ պատրաստ է ստորագրել, պայմանական անվանենք` արեւմտյան տարբերակը, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետեւ ռուսական տարբերակը ենթադրում էր Արցախի ինքնորոշման հարցի հետաձգում, իսկ հավաքական արեւմտյան տարբերակն Արցախյան հարց չէր ներառում: Մեր բոլոր եվրոպացի գործընկերները, որոնց հետ այս ընթացքում հասցրել եմ հանդիպել եւ զրուցել, ինձ պատասխանում են նույնը` իսկ ձեր կառավարությունը ինչ-որ պահանջներ ներկայացրե՞լ է: Այսինքն` Արցախի կարգավիճակի եւ ինքնորոշման հարցը, այսպես կոչված, պաշտոնական Երեւանի պահանջների շարքում չի եղել: Հիմա՝ ինձ ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչպե՞ս կարելի է միաժամանակ ստորագրել երկու՝ ահռելի քանակությամբ իրար հետ հակասություն ունեցող պայմանագրեր:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի