ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ի­զուր չէ, որ Նի­կո­լը հայ­տա­րա­րել էր` ի­րեն թուրք ան­վա­նե­լուց չի վի­րա­վոր­վում: Դե թուրքն ինչ­պե՞ս վի­րա­վոր­վի, երբ ի­րեն թուրք են ա­սում, ա­ռա­վե­լևս, որ ի­րեն ծա­ռա­յող ու­ժա­յին­նե­րի վար­քա­գի­ծը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի թուր­քա­կան է դառ­նում: Գյում­րե­ցի ընդ­դի­մա­դիր ի­րա­վա­պաշտ­պան ԿԱ­ՐԱ­ՊԵՏ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԻ կի­նը՝ Ան­գին Մալ­խա­սյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում գրա­ռում է կա­տա­րել՝ ա­հա­զան­գե­լով, որ պա­րեկ­նե­րի ցու­ցու­մով Գյում­րու հրա­պա­րա­կից ի­րենց ման­կա­հա­սակ ե­րե­խա­յի աչ­քի ա­ռաջ ա­ռև­ան­գել են ա­մուս­նուն: «Մե­քե­նան կա, ա­մու­սինս չկա: Ըստ տե­ղի պա­րեկ­նե­րի՝ անձ­նա­կան ցու­ցու­մով ա­ռև­ան­գել են ա­մուս­նուս: Ում անձ­նա­կան ցու­ցու­մով է տե­ղի ու­նե­ցել քա­ղա­քա­կան հե­տապն­դումն ու ա­ռև­ան­գու­մը, ման­կա­հա­սակ ե­րե­խա­յի աչ­քի ա­ռաջ»,- գրել է նա: Այ­սինքն` զար­մա­նա­լի ու զազ­րե­լի ի­րո­ղու­թյուն է, որ գնա­լով ա­րա­գա­նում է նի­կո­լա­թուր­քա­կան ռեպ­րե­սի­ա­նե­րի թա­փա­նի­վը: Դեռ սո­վե­տա­կան տա­րի­նե­րին շրջա­նառ­վում էր «Դու մա՞րդ ես, թե՞ մի­լի­ցա» հար­ցադ­րու­մը, ո­րը 2018-ի իշ­խա­նա­զավ­թու­մից հե­տո ստա­ցել է նոր, չա­րա­գու­շակ բո­վան­դա­կու­թյուն: Քան­զի կա­պի­տու­լյանտ­նե­րի ռեժ­իմին ծա­ռա­յող ցան­կա­ցած ոք ինք­նա­բե­րա­բար դա­դա­րում է մարդ լի­նե­լուց, և հի­մա ա­վե­լի տե­ղին է «Դու մա՞րդ ես, թե՞ նի­կո­լա­կան» հար­ցադ­րու­մը:

Ա­ռա­ջին հա­յաց­քից սա պո­զի­տիվ լուր է: Հա­յաս­տա­նի ու Վրաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը սահ­մա­նը կկա­րո­ղա­նան հա­տել ՆՈՒՅ­ՆԱ­ԿԱ­ՆԱՑ­ՄԱՆ ՔԱՐ­ՏՈՎ, անձ­նագ­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն չի լի­նի: Կա­ռա­վա­րու­թյու­նը հա­վա­նու­թյուն տվեց «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Վրաս­տա­նի մի­ջև եր­կու պե­տու­թյուն­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար փո­խա­դարձ ա­ռանց մուտ­քի ար­տո­նագ­րի ճամ­փոր­դե­լու մա­սին» հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման ա­ռա­ջար­կու­թյա­նը: Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նի և Վրաս­տա­նի մի­ջև գոր­ծում է մի­մյանց քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ա­ռանց մուտ­քի վի­զա­յի այ­ցե­լու­թյան ռե­ժիմ, ո­րը սահ­ման­վում է Հա­յաս­տա­նի և Վրաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի՝ ի­րենց տա­րածք­նե­րով ա­ռանց վի­զա­նե­րի տե­ղա­շարժ­ման մա­սին 1993թ. մա­յի­սի 19-ի հա­մա­ձայ­նագ­րով: Նոր հա­մա­ձայ­նագ­րի կնքմամբ՝ 1993 թ.-ի հա­մա­ձայ­նա­գի­րը ու­ժը կորց­րած կհա­մար­վի: Սա­կայն այդ զար­մա­նա­լի նո­րու­թյու­նը մի­այն ա­ռա­ջին հա­յաց­քից է դրա­կան, իսկ ի­րա­կա­նում նշա­նա­կում է, որ վրա­ցա­կան ID քարտ ու­նե­ցող ցան­կա­ցած թուրք ա­ռանց ո­րև­է գլխա­ցա­վան­քի կա­րող է գալ Հա­յաս­տան: Մեր «յան» ազ­գա­նու­նով թուր­քե­րը քիչ է­ին, հի­մա էլ Վրաս­տա­նից են ներ­մուծ­վե­լու` պար­զեց­ված կար­գով: Գա­մառ­ջո­բա...

Մեզ փոքր-ինչ զար­մաց­րեց և ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ ՄԱ­ՐԻ­Ա ԶԱ­ԽԱ­ՐՈ­ՎԱՆ` հայ­տա­րա­րե­լով. «Եթե հայ գոր­ծըն­կեր­ներն իս­կա­պես շա­հագրգռ­ված են նշված խնդիր­նե­րը լու­ծել բարձր մա­կար­դա­կով, ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հա­մա­լիր ի­րա­կա­նաց­ման հու­նով, ա­պա սխո­լաս­տի­կա­յով զբաղ­վե­լու փո­խա­րեն անհ­րա­ժեշտ է շա­րու­նա­կել հա­մա­տեղ աշ­խա­տան­քը: Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շուրջ հայ-ադրբե­ջա­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար հար­թակ տրա­մադ­րե­լու ռու­սա­կան ա­ռա­ջար­կը մնում է ու­ժի մեջ»: Տի­կին, մի­գու­ցե Օ­մե­գա Ա­րոն և թուրք Նի­կո­լը գոր­ծըն­կեր են ՌԴ ԱԳՆ-ի հա­մար, սա­կայն նրանց հայ հա­մա­րե­լը ի­րա­կա­նու­թյու­նից հե­ռու բան է... Հի­շում եք, չէ՞, թե ինչ­քան ու­րախ էր Ա­րոն, երբ հան­դի­պել էր Չա­վու­շօղ­լո­ւին, ին­չից հե­տո նրան թուր­քա­կան մա­մու­լում կո­չե­ցին Ա­րա­բատ Միր­զո­յան... Մեր մեջ ա­սած` ճիշտ էլ ա­րե­ցին, ախր նա ի՞նչ Ա­րա­րատ... Դե, վեր­ջա­կետն էլ դրին եվ­րո­պա­ցիք` ազ­գա­նու­նը գրե­լով Միր­զո­և: Ին­չև­է, հու­սանք, որ ՔՊ-ական բո­լու­կին շու­տով հրա­ժեշտ կտանք: Թե չէ ա­մոթ է, որ սրանք ներ­կա­յաց­նում են Հա­յաս­տանն ար­տերկր­նե­րում: Շատ ա­մոթ է, սա­կայն, ցա­վոք, մեր քա­ղա­քա­ցի­նե­րից շա­տե­րը դա չեն պատ­կե­րաց­նում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=246132&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը