Մահացել է Դավիթ Ղարիբյանի հայրը. հոգեհանգիստը՝ հունվարի 16-ին

Մշակութային

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել, պրոդյուսեր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻ հայրը՝ «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի երկարամյա ղեկավար ԼԵՎՈՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ:

«Հայրիկիս հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը` 17:00-20:00-ն, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Վերջին հրաժեշտը` հունվարի 17-ին, ժամը` 11:00-14:00-ն «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա Արին բերդ (Սովետաշեն) գերեզմանատանը», - տեղեկացնում է Դավիթ Ղարիբյանը:

Լեւոն Ղարիբյանը ծնվել է Երեւանում, 1952 թ.: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատել է ՀԽՍՀ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության գիտամեթոդական կաբինետում, Երեւանի սննդի արդյունաբերության տեխնիկումում` որպես փոխտնօրեն:

ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում ստեղծել է հետազոտական լաբորատորիա, եղել է «Իկար» կոոպերատիվի գիտատեխնիկական եւ ինովացիոն հարցերի գծով փոխնախագահ, ստեղծել եւ ղեկավարել է «Հորիզոն 21» ինովացիոն ՍՊԸ-ն: Աշխատել է Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանում` որպես տեղեկատվության եւ տեխնիկայի բաժնի վարիչ:

2002 թ.-ից եղել է Գիտատեխնիկական ինֆորմացիայի եւ տեխնիկական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտի Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի տնօրեն: 2009 թ.-ից ղեկավարել է ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը:

Ի դեպ, COVID-19 համավարակի ժամանակաշրջանում Լևոն Միխայիլի Ղարիբյանն իր գիտական գործունեությունը ծավալելիս անդրադարձել է այնպիսի կարեւոր խնդրի, որը վերաբերում է միջավայրի մաքրությանը։ Գիտական աշխատության նպատակն է եղել հայտնագործել այնպիսի մեթոդ, որը հնարավոր է օգտագործել կենցաղային միջավայրների մաքրումն ապահովելու համար։ Այդ մեթոդի կիրառումը վերաբերում է միջավայրերի (կոմերցիոն տարածքների, տների եւ այլ տիպի տարածքների) եւ գույքի, առարկաների (ինչպիսիք են` ավտոմեքենաներ, խոհանոցային տեխնիկա, օդորակիչներ եւ այլ կենցաղային տեխնիկա) օզոնային մաքրման գործընթացին: Մեթոդը ներառում է մի քանի տեխնիկական գործողություն, որոնց միջոցով ապահովվում է մաքրման բարձր արդյունավետություն՝ օգտագործելով տարբեր սարքավորումներ՝ բացի օզոնային գեներատորից։

Լեւոն Ղարիբյանն իր հետազոտությունների արդյունքում եզրակացրել է, որ մաքրման այս մեթոդի կիրառումը կրճատում է ժամանակը, բարձրացնում մաքրության աստիճանը և երկարացնում սարքերի կյանքը։ Այն վերացնում է վիրուսները, բակտերիաները, բորբոսը, սնկերը, ալերգիաները, տոքսինները, մանրեներին, ինչպես նաեւ վերացնում է տհաճ հոտերը եւ վտանգավոր տարրերը։ Նա ակտիվ աշխատանքներ էր տանում, որպեսզի օզոն քլինինգսը ճանաչելի դառնա ամբողջ աշխարհին, որպեսզի փրկվի աշխարհն այս ախտոտվածությունից եւ բերի նոր շունչ, մաքրություն ու առողջություն։ Սա է նա պատգամել նաեւ որդուն, ով հոր հետ միասին եւ վստահ ենք նաեւ, որ հիմա՝ ի հիշատակ նրա, շարունակելու է իրականացնել Լեւոն Միխայիլիչի երազանքը:

«Լեւոն Ղարիբյանը աշխատանքի եռանդուն կազմակերպիչ էր, գիտնական, գրադարանային ոլորտին եւ իր Գիտատեխնիկական գրադարանին նվիրյալ: Նա համեստ, ազնիվ, առաքինի, ընկերասեր ու հայրենասեր, հասարակ ու լավ մարդ էր բառի բուն իմաստով: Շրջապատի հանդեպ միշտ զգայուն, բարի ու հոգատար, խստապահանջ ու հանդուրժողական, կարեկից ընկեր... Այդպիսին էր Լեւոն Ղարիբյանը… Հիանալի մարդու լուսավոր հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում... Մենք միշտ կհիշենք նրան ու կզգանք մեծ կորուստը...», - ասված է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի կոլեկտիվի հղած ցավակցականում:
 
Մենք եւս ցավակցում ենք Ղարիբյանների ընտանիքին եւ մաղթում Դավիթ Ղարիբյանին ու նրա հարազատներին տոկունություն ու ոգու ամրություն այս դժվարին պահին:
 
Տեղեկացնենք, որ Լեւոն Ղարիբյանի հոգեհանգիստը եւ հուղարկավորությունը տեղի կունենան հունվարի 16-ին եւ 17-ին, տեղը եւ ժամը լրացուցիչ կհայտնենք:
 
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում