Մեզ, հայերիս, ընդամենը մեկ բան է պետք հասկանալ և գիտակցել՝ մեր պատմությունը. Արթուր Թովմասյան

Զարկերակ
Մինչև Հայաստանը չազատվի ներկայիս իշխանությունից և ինքնուրույն ոտքի չկանգնի, ոչ մի հզոր մեր կողքին չի կանգնի, այդպես է եղել միշտ, և դրա վառ ապացույցն է Մեծն Նժդեհի խոսքերը. «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»:
Իսկ ի՞նչ է պետք ոտքի կանգնելու համար. Հզոր Հայրենիք ու պետականություն ունենալու համար նախ և առաջ պետք է ունենալ հզոր պաշտպանության բանակ: Որքան ուժեղ է բանակը, այնքան ավելի խաղաղ է երկիրդ, ավելի պինդ է թիկունքդ, այնքան ուժեղ ես արտաքին հարաբերություններում, այդքան ապահովված է ժողովրդիդ անվտանգությունը: Հիշե՛ք՝ աշխարհի հզորները միշտ կանգնել են ուժեղի կողքին:
Մենք պարտավոր ենք ունենալ հզոր բանակ, եթե ուզում ենք ունենալ Ազգ, Հայրենիք, Պետություն: Խաղաղություն լինելու է միայն ՄԵՐ հաղթանակով և ՄԵՐ պայմանով:
Մեզ, հայերիս, ընդամենը մեկ բան է պետք հասկանալ և գիտակցել՝ մեր պատմությունը: Մենք, հայերս, մի շատ վատ սովորություն ունենք. իմանալով ճշմարտությունը և հարցի լուծման ճիշտ տարբերակը, ու չգնահատելով անցյալի ձեռքբերումները, ընկնում ենք երկրորդական լուծումների հետևից և հայտնվում հին տաշտակի առջև: Այդպես է եղել միշտ, պատմությունը դա հաստատել է:
Ուզում եմ ձեզ ներկայացնել Հայոց պատմությունից մի դրվագ, որը 103 տարի առաջ գրված է Ավետիք Իսահակյանի կողմից.
«Ուրեմն՝ նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը: Հնար չկա,կորած է թե՜ Ղարաբաղը, թե՜ Զանգեզուրը, թե՜ Նախիջևանը: Դուք հավատում ե՞ք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում, հրաշք պիտի լինի, եթե ազատվի: Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է... Անգլիան էլ մյուս կողմից էլ Ադրբեջանին է զինում, խաբում են մեզ: Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը…
Մեզ մնում է միայն ռուսը... Վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից, ուշ կամ կանուխ... Ֆրանկոանգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է... Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բաքու... Ռուսը նրանց համար ավելի վտանգավոր է քան իսլամը..... Տեսնում ե՞ս թե ինչ է խորհում Եվրոպան, թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ: Եվ եթե մեր ղեկավարները դա հասկանային Ղարսը կորցրած չեին լինի և 6000 հայ հողի տակ դրած....»: Ավետիք Իսահակյան 1920թ.
Հ.Գ. «Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան»: ՆժԴԵՀ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում