«Երբեւէ չենք մտածել, որ ՀՀ-ն կարող է ունենալ այնպիսի իշխանություն, որը համարի` Արցախը հայկական չէ».ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մշակութային

Հու­մա­նի­տար ճգնա­ժա­մը Ար­ցա­խում շա­րու­նակ­վում է: Հի­շեց­նենք, որ Ադր­բե­ջա­նը բնա­պահ­պա­նա­կան մո­նի­թո­րին­գի շին­ծու պատր­վա­կով ամ­բող­ջու­թյամբ փա­կել է Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին եւ ար­տա­քին աշ­խար­հին կա­պող մի­ակ տրանս­պոր­տա­յին մայ­րու­ղին: Այս թե­մա­յի շուրջ էլ ծա­վալ­վեց «Իրա­վուն­քի» զրույ­ցը Ստե­փա­նա­կեր­տի Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տնօ­րեն ԱՐ­ՄԵՆ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻ հետ:

— Այս պա­հին ի՞նչ վի­ճա­կում է գտնվում Ստե­փա­նա­կեր­տի Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը: Եվ հու­մա­նի­տար ճգնա­ժամն ինչ­պե՞ս է անդ­րա­դար­ձել թատ­րո­նի վրա:

— Ե­թե անդ­րա­դառ­նանք թատ­րո­նի խնդիր­նե­րին, ա­պա այս պա­հին մեր թատ­րոնն իր մայր շեն­քում չի գոր­ծում: Մենք ներ­կա պա­հին Ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի եր­րորդ հար­կում ենք աշ­խա­տում: Մեզ տրա­մադր­վել է փոքր դահ­լիճ` փոքր բե­մով, որ­տեղ թա­տե­րա­կան հա­գեց­վա­ծու­թյուն չկա: Դահ­լի­ճում սո­վե­տա­կան ժա­մա­նա­կից մնա­ցած՝ կոտր­ված հին նստա­րան­ներ են: Ու­րիշ խնդիր էլ է ա­վե­լա­ցել` է­լեկտ­րաէ­ներ­գի­ա­յի հով­հա­րա­յին ան­ջա­տում­ներ են սկսվել: Այ­սօր ոչ մեկն էլ չի ա­սի` թատ­րո­նում մի­ջո­ցա­ռում կա, այս պա­հին լույ­սե­րը մի ան­ջա­տեք: Չնա­յած ես թատ­րո­նի հա­մար է­լեկտ­րա­կան գե­նե­րա­տոր եմ ձեռք բե­րել, բայց այն աշ­խա­տաց­նե­լու հա­մար էլ բեն­զին, վա­ռե­լիք է պետք, որն այս պա­հին չկա:

— Պա­րոն Հա­րու­թյու­նյան, ին­չո՞ւ եք թատր­ոնի շեն­քից դուրս աշ­խա­տում:

— Մեր թատ­րո­նի հի­մա­նա­կան շեն­քը վթա­րա­յին վի­ճա­կում է, ո­րի հա­մար էլ մեզ տե­ղա­փո­խել են այս­տեղ` մին­չեւ կվե­րա­նո­րո­գեն: Սա­կայն ներ­կա պա­հին չեմ հա­վա­տում, որ վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ կլի­նեն, ո­րով­հե­տեւ հի­մա մենք ա­վե­լի լուրջ խնդիր­ներ ու­նենք, քան թատ­րո­նի շենք նո­րո­գելն է:

— Շրջա­փակ­ման օ­րե­րին թա­տե­րա­կան կյանքն ինչ­պե՞ս է ըն­թա­նում Ստե­փա­նա­կեր­տում:

— Խա­ղա­ցինք ե­րեք նոր ներ­կա­յա­ցում «Անմահ­նե­րի դիր­քը»` հայ­րե­նա­սի­րա­կան, «Մատ­նա­չա­փի­կը», «Ամա­նո­րյա հե­քի­աթ» ե­րե­խա­նե­րի հա­մար ման­կա­կան ներ­կա­յա­ցում­նե­րը: Ի դեպ ,«Ամա­նո­րյա հե­քի­ա­թը» ներ­կա­յա­ցու­մից հե­տո Ձմեռ պա­պի եւ Ձյու­նա­նու­շի հետ մի­ա­սին տո­նա­ծա­ռի շուրջ նվեր­ներ ենք բա­ժա­նել ե­րե­խա­նե­րին: Մեզ նվեր­նե­րի հար­ցում օգ­նել են Հա­յաս­տա­նում «Հայ-ռու­սա­կան բա­րե­կա­մու­թյան զար­գաց­ման կենտ­րո­նը»: Ի­րենք ե­րե­խա­նե­րի հա­մար 2250 նվեր­ներ են ու­ղար­կել: Ճիշտ այդ­քան ե­րե­խա էլ հա­ճա­խել է ա­մա­նո­րյա ներ­կա­յաց­մա­նը եւ նվեր­ներ ստա­ցել: Այս շրջա­փակ­ման վի­ճա­կում մեր ե­րե­խա­նե­րը ե՛ւ ու­րա­խա­ցել են, ե՛ւ նվեր­նե­րով տուն են վե­րա­դար­ձել: Ինչ վե­րա­բեր­ում է մեր հյու­րա­խա­ղա­յին կյան­քին, ա­պա մենք «Երկնքից ե­րեք խնձոր ըն­կավ» ներ­կա­յա­ցու­մով, ո­րի հե­ղի­նա­կը Նա­րի­նե Աբ­գա­րյանն է, իսկ ռե­ժի­սո­րը Կա­րի­նե Քո­չա­րյա­նը, մեկ­նե­ցինք եվ­րո­պա­կան երկր­ներ եւ Մոսկ­վա: Այս­պի­սով` 2022 թվա­կա­նին ու­նե­ցանք եր­կու մեծ հյու­րա­խա­ղեր եվ­րո­պա­կան երկր­նե­րում` Ֆրան­սի­ա, Բել­գի­ա, Գեր­մա­նի­ա, Ավստ­րի­ա եւ ՌԴ-ի Մոսկ­վա քա­ղա­քում:

«ՃԱՆԱ­ՊԱՐՀ­ՆԵ­ՐԸ ՓԱԿ­ՎԵԼ ԵՆ, ԵՎ ՄԵՐ ԹԱՏ­ՐՈ­ՆԻ ՌԵ­ԺԻ­ՍՈՐՆ ՈՒ ԵՐ­ԿՈՒ ՀԻՄ­ՆԱ­ԿԱՆ ԽԱ­ՂԱ­ՑՈՂ ԴԵ­ՐԱ­ՍԱՆ­ՆԵ­ՐԸ ՄՆԱ­ՑԵԼ ԵՆ Ե­ՐԵ­ՎԱ­ՆՈՒՄ

— Թատ­րո­նում ի՞նչ նոր ծրագ­րեր կան:

— Թատ­րո­նում մեծ ծրագ­րեր ու­նենք, բայց այն կապ­ված է ճա­նա­պարհ­նե­րի հետ: Չեմ պատ­կե­րաց­նում, ե­թե ճա­նա­պարհ­նե­րը չբաց­վեն, ինչ ենք ա­նե­լու: Նոր բե­մադ­րու­թյան հա­մար դե­կոր­ներ պետք է պատ­րաս­տեմ, բայց խա­նութ­նե­րում ա­մեն ինչ դա­տարկ­վել է` ներկ, կտոր, շին­մա­տե­րի­ալ չկա, որ­պես­զի գնենք, պատ­րաս­տենք մեր դե­կոր­նե­րը: Մեր թատ­րո­նի ռե­ժի­սոր Վա­հան Խա­չատ­րյա­նը ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րի հա­մար մեկ­նել էր Ե­րե­ւան, բայց ճա­նա­պարհ­նե­րը փակ­վե­ցին, եւ նա մնաց Ե­րե­ւա­նում: Ե­րե­ւա­նում են մնա­ցել նա­եւ մեր եր­կու հիմ­նա­կան խա­ղա­ցող դե­րա­սան­նե­րը եւ չեն կա­րո­ղա­նում վե­րա­դառ­նալ Ստե­փա­նա­կերտ: Մեր բո­լոր ծրագ­րե­րը կապ­ված են ճա­նա­պար­հը բաց­վե­լու հետ: Պլա­նա­վո­րել է­ինք փետր­վա­րին հան­դի­սա­տե­սի դա­տին հանձ­նել մեր նոր պրե­մի­ե­րան`«Բա­կում կա­տա­ղի շուն կա» կա­տա­կեր­գու­թյու­նը: Հայ­րե­նա­սի­րա­կան «Ոտ­քի՛, դա­­տա­­րանն է գա­­լիս» ներ­կա­յա­ցու­մը: Ու­զում է­ինք այդ ներ­կա­յա­ցու­մով հյու­րա­խա­ղե­րով մեկ­նել ԱՄՆ, քա­նի որ այն­տե­ղից են պատ­վի­րել, բայց հնա­րա­վոր է չստաց­վի, ո­րով­հե­տեւ ճա­նա­պարհ­նե­րը փակ են: Մարդ­կանց սթրե­սից հա­նե­լու հա­մար պատ­րաստ­վում է­ինք բե­մադ­րել «Ախ կա­նայք, կա­նայք» կա­տա­կեր­գու­թյու­նը: Բայց ե՛ւ «Ոտքի՛, դա­տա­րանն է գա­լիս», ե՛ւ «Ախ կա­նայք, կա­նայք» ներ­կա­յա­ցում­ներն էլ պետք է բե­մադ­րի Վա­հան Խա­չատ­րյա­նը, ո­րը, ինչ­պես ա­սա­ցի, գնա­ցել է Ե­րե­ւան, եւ ճա­նա­պարհ­նե­րը փակ­վել են, ու մնա­ցել է այն­տեղ: Այս­պի­սով` ե­թե բաց­վեն ճա­նա­պարհ­նե­րը, մեր պլան­նե­րը կի­րա­գոր­ծենք, իսկ ե­թե ոչ` կփո­փո­խենք:

— Ար­ցա­խի հան­դի­սա­տեսն այ­սօր ի՞նչ հո­գե­վի­ճա­կում է:

— Բարդ հարց է: Ա­մեն մարդ իր ձե­ւով է վե­րապ­րում ստեղծ­ված ճգնա­ժա­մը: Եվ դա ան­պայ­ման անդ­րա­դառ­նում է մեր հան­դի­սա­տե­սի հո­գե­վի­ճա­կի վրա: Խա­նու­թում, երբ շա­քա­րա­վազ են ստա­նում, բո­լո­րը գնում հերթ են կանգ­նում, որ շա­քա­րա­վազ գնեն: Մի պարկ շա­քա­րա­վա­զը, որ 50 կի­լոգ­րամ է, մե­կա­կան կի­լոգ­րա­մով է վա­ճառ­վում: Մի պարկ շա­քա­րա­վազն ո՞ւմ հաս­նի, երբ այս պա­հին Ստե­փա­նա­կեր­տում 80 հա­զար մարդ է ապ­րում: Խա­նու­թում 10 շիշ ձեթ են ստա­նում, 150 հո­գի հերթ են կանգ­նում, ո­րից 140 հո­գի ձեռ­նու­նայն վե­րա­դառ­նում են տուն: Շատ վատ վի­ճա­կում ենք: Այս հեր­թից այն հերթն են գնում, որ սնունդ գնեն: Եվ դա էլ հարց է, որ ինչ-որ բան կհաս­նի, ո­րով­հե­տեւ խա­նութ­նե­րում քիչ քա­նա­կով են ապ­րանք ստա­նում: Հեր­թերն ա­վե­լի շատ են, քան ստա­ցած ապ­րանք­նե­րի քա­նա­կը:

«ՀՈՒ­ՍԱԼՔ­ՎԱԾ ՉԵՆՔ, ՈՒՂ­ՂԱ­ԿԻ ՎԱՏ Է, ՈՐ ԱՐ­ՑԱԽ­ՑԻ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ ՄՏԱ­ԾՈՂ ՉԿԱ»

— Դե­ղո­րայ­քի ա­ռու­մով ինչ­պի­սի՞ն է վի­ճա­կը Ստե­փա­նա­կեր­տում:

— Դե­ղո­րայ­քի ա­ռու­մով էլ է վատ վի­ճա­կը, քա­նի որ այն դե­ղո­րայ­քը, ո­րը «Կար­միր խա­չի» մի­ջո­ցով բե­րում են, ա­ռա­ջին հեր­թին տա­լիս են հի­վան­դա­նոց­նե­րին: Իսկ դե­ղատ­նե­րում շատ քիչ դե­ղեր են մնա­ցել, քա­նի որ նոր դե­ղո­րայք գրե­թե չեն ստա­նում:

— Հու­սալք­վա՞ծ եք…

— Մարդ­կանց այս վի­ճա­կին հասց­նե­լը շատ սխալ է: Ար­ժա­նա­պա­տիվ կյանք չկա այս­տեղ: Չնա­յած այս ա­մե­նին` մենք հու­սալք­ված չենք: Մար­տա­կան է մեր տրա­մադ­րու­թյու­նը: Ուղ­ղա­կի վատ է, որ ար­ցախ­ցի­նե­րի մա­սին մտա­ծող չկա: Վաղն էլ գազն են ան­ջա­տե­լու: Չեմ հաս­կա­նում դա մին­չեւ ե՞րբ կշա­րու­նակ­վի: 30 հա­զար ե­րե­խա կա մեզ մոտ: Այդ ե­րե­խա­նե­րի մա­սին ո՞վ է մտա­ծե­լու:

«Ի՞ ՆՉ  Ա­ՊԱ­ԳԱ­ՅԻ ՄԱ­ՍԻՆ ԿԱ­ՐՈՂ Է ԽՈՍՔ ԼԻ­ՆԵԼ, Ե­ԹԵ ԱՅ­ՍՕՐ ՆԵՐ­ԿԱ­ՅԻ ՀԵՏ ԽՆԴԻՐ­ՆԵՐ ՈՒ­ՆԵՆՔ»

Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ վեր­ջին տա­րի­նե­րի ըն­թաց­քում, սպա­սե­լի՞ էր, որ նման վի­ճա­կում եր­բե­ւէ կհայտն­վեք:

— Եր­բե­ւէ չենք մտա­ծել, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը կա­րող է ու­նե­նա այն­պի­սի իշ­խա­նու­թյուն, ո­րը հա­մա­րի` Արցա­խը հայ­կա­կան չէ: Եվ չկա մի պե­տա­կան կա­ռույց, որն այդ ա­նընդ­հատ հող հանձ­նե­լը կանգ­նե­ցի եւ թույլ չտա, որ հանձն­վեն մեր հո­ղե­րը: Փոխ­զի­ջում­ներն այ­սօր վե­րած­վել են զի­ջում­նե­րի: Իսկ այն կա­ռույց­նե­րը, որոնք պետք է զբաղ­վեն դրա­նով, չեն զբաղ­վում:

— Ցա­վոտ զի­ջում­նե­րի հետ ար­ցախ­ցին եր­բե­ւէ կհա­մա­ձայն­վի՞:

— Ար­ցախ­ցին, ի­հար­կե, չի հա­մա­ձայնվ­ի: Եվ այ­սօր այն, ինչ-որ կա­տար­վում է, ար­ցախ­ցին չի կա­րող հա­մա­ձայն­վել դրա հետ: Առ­հա­սա­րակ, յու­րա­քան­չյուր ի­րեն հայ հա­մա­րող մե­կը չի կա­րող հա­մա­ձայն­ել նման լու­ծում­նե­րի հետ:

— Ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, ինչ­պի­սի՞ ա­պա­գա է սպաս­վում՝ ըստ Ձեզ:

— Այս ի­րա­վի­ճա­կում ի՞ նչ ա­պա­գա­յի մա­սին կա­րող է խոսք լի­նել, ե­թե մենք այ­սօր ներ­կա­յի հետ խնդիր­ներ ու­նենք: Ի­հար­կե, կու­զե­նամ, որ պայ­ծառ ա­պա­գա լի­նի, թե­կուզ մեր ե­րե­խա­նե­րի հա­մար: Բայց այդ ա­մեն ին­չը կապ­ված է լավ դի­վա­նա­գի­տու­թյան հետ, որն այ­սօր, ցա­վոք, իս­պառ բա­ցա­կա­յում է:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում