Սենց զեղումներ լինում են անձի երկվության պահերին. Վահան Բաբայան
ԹեմաԱյսօր իրեն կուսակցություն համարող մի դպրոցի դասարանի ավագի կարգավիճակ ունեցող ոմն Նորիկ իր խմբակի անունից մի տեքստ է երկնել:
Զարմանալին այն է,որ Նորիկը ինչ հիշում եմ իբր պայքարում է ,մի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի համար,հետո Նիկոլի,հիմա էլ իբր ընդդիմադիր է Նիկոլին,բայց Նիկոլին ու իր ռեժիմին թողած կրկին վայրահաչում է Սերժ Սարգսյանի հասցեին ու անամոթաբար իբր օրինակ բերում,որ թալանչիները չեն պատժվել և դրանով քննադատում Նիկոլին,իրոք զավեշտալի մի անձի երկվություն`Անհատականության դիսոցիատիվ խանգարում:Եթե դու Նիկոլի քննադատն ես ու քո տեքստի 80% ում մեղադրում ես Սերժ Սարգսյանին ու քեզ թվում է դու ընդդիմադիր ես ուրեմն իրոք ստեղ անձի երկվության խնդիր կա:
Իսկ ավելի բովանդակային ասեմ հետևյալը,Սերժ Սարգսյանի և իր ընտանիքի դեմ աննախադեպ հետապնդումներն ու ճնշումները,ֆեյք գործերը փաստորեն Նորիկի և նրա տերերի համար քիչ են և նրանք ավելին են ուզում ու երկրի այս վիճակը ու էս վիճակին հասցնողներին թողած կրկին Սերժ մերժելով են զբաղված:
Սա խոսում է մեկ բանի մասին,որ նրանք սարսափած են Սերժ Սարգսյանից և վախենում են նրա վերադարձից:Իսկ հարց ինչու՞,ասեմ որովհետև Սերժ Սարգսյանը խանգարում է և խանգարել է շատերին,որոնց նպատակը Արցախը Ադրբեջանին հանձնելն է
Հաճախորդների պակաս չկա էլի հո զոռով չի))

