Արդեն հունվարին Սպերցյանը կարող է նոր ակումբ ունենալ
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հունվարին կարող է տեղափոխվել ՊՍՎ, հայտնում է РБ Спорт:
Աղբյուրի փոխանցմամբ հոլանդական ակումբի ներկայացուցիչները պլանավորում են հունվարին բանակցել «Կրասնոդարի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

