Հատվում են բոլոր կարմիր գծերը, մարդիկ դանդաղ ցեղասպանվելու շեմին են
Թեմա«Մենք այս պահին գտնվում ենք բավականին ծանր, օրհասական իրավիճակում. դուք շատ լավ գիտեք, որ մեր 120․000 հայրենակիցները կանգնած են հումանիտար աղետի առաջ , դուք լավ գիտեք, որ մարդիկ դանդաղ ցեղասպանվելու շեմին են, շատ լավ գիտեք, որ այս պահին հատվում են բոլոր կարմիր գծերը եւ իրավիճակը պայթունավտանգ է…Պայքարեք. ոչ ոք դեմ չէ պայքարին.բոլորս պետք է պայքարենք, որովհետեւ գոյի կռիվ է, բայց ուշադիր եղեք, որովհետեւ ամեն մի հայտարարության համար վճարում է հայ ազգը: Կոչս մեկն է՝ արկածախնդրության մի դիմեք»,-անդրադառնալով մեկ ամսից ավել շրջափակված Արցախում խորացող հումանիտար խնդիրներին եւ այդ համատեսքստում ամենատարբեր ճամբարներում ծվարած որոշ արկածախնդիրներին, տեսաուղերձի միջով ասել է Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հանրությանը հայտնի լրագրող, մեր գործընկեր Գայանե Զարգարյանը:
https://iravunk.com/sim/?p=246005&l=am/

