ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ան­շուշտ, ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻ չա­սու­լի­սը նո­րո­գեց ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի նող­կան­քը նրա ան­ձի, նրա ՔՊ-ական ոճ­րախմ­բի հան­դեպ, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն ար­տա­բերեց և մեկ ճիշտ միտք. «Ես ա­սում եմ՝ ե­կեք ա­վե­լի խո­րը դի­տենք: Մեզ նույ­նիսկ ռենտ­գե­նի մա­կար­դա­կը չի բա­վա­րա­րի հարցն ամ­բող­ջու­թյամբ հաս­կա­նա­լու հա­մար: Սա ԴՆԹ մա­կար­դա­կի խնդիր է»: Ա­յո՛, «թուրք» բա­ռից չվի­րա­վոր­վող գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճանն ի­րա­վա­ցի է, որ կա ԴՆԹ մա­կար­դակ` իր և իր ողջ թի­մի պիղծ չհայ և հա­կա­հայ գե­նե­տի­կան: Նա նա­և զար­մա­նա­լի­ո­րեն պնդեց, որ հայ­րե­նա­սի­րու­թյան մեր մո­դե­լը սո­վե­տա­կան մո­դել է, որն իր խոր­քում լուրջ հա­կա­սու­թյուն ու­նի Հա­յաս­տա­նի պե­տու­թյան ու պե­տա­կա­նու­թյան հետ. «Եթե այդ մա­կար­դակ­նե­րից չգանք, թնջուկ­նե­րը չենք լու­ծի»: Ապ­շել կա­րե­լի է` հայ­րե­նա­սի­րու­թյան սո­վե­տա­կա­նը, ա­մե­րի­կյա­նը, ֆա­շիս­տա­կա­նը, լի­բե­րա­լը ո՞րն է... Այն կա՛մ կա, կա՛մ չկա, և ատ­րի­բուտ­նե­րի ա­ռու­մով,  օ­րի­նակ` մեր Ե­ռաբ­լու­րի և ԱՄՆ-ի Ար­լինգ­թոն զին­վո­րա­կան գե­րեզ­մա­նո­ցի մի­ջև ընդ­հան­րու­թյուն­ներն ա­վե­լի շատ են, քան տար­բե­րու­թյուն­նե­րը, զի եր­կուսն էլ ար­տա­հայ­տում են ռազ­մի­կի սխրան­քի պաշ­տա­մուն­քը:  Սրանք հայ­րե­նա­սի­րու­թյու­նից ա­վե­լի քիչ գա­ղա­փար ու­նեն, քան խո­զը` պտտա­ձո­ղից, իսկ ինչ վե­րա­բե­րում է սո­վե­տա­կա­նին, հա­վա­նա­բար վեր­հի­շում են սո­վե­տա­կան ար­տադ­րու­թյան պահ­պա­նակ­նե­րը, ո­րոնք ե­թե ա­վե­լի ո­րա­կյալ լի­նե­ին, սրան­ցից շա­տե­րը չէ­ին ծնվի:

Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյանն էլ ար­ձա­նագ­րել է, որ կա­պի­տու­լյանտն ա­ռաջ­նորդ­վում է «ՀԱՊԿ-Ն Է ՄԵ­ՂԱ­ՎՈՐ» զար­մա­նա­լի և աբ­սուր­դա­յին բա­նա­ձև­ով. «Փաս­տա­ցի կա­րե­լի է շուրջ 15 րո­պե խո­սել Հա­յաս­տա­նի սու­վե­րեն տա­րածք­նե­րի օ­կու­պա­ցի­ա­յի մա­սին և մե­ղադ­րել մի­այն ՀԱՊԿ-ին: Փաս­տո­րեն մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված տա­րածք­նե­րը օ­կու­պաց­նող Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը մե­ղա­վոր չէ, նրանց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ղե­կին` մե­ղա­վոր չեն: Բայց ՀԱՊԿ-ն ու Ռու­սաս­տա­նը մե­ղա­վոր են: Ես նրանց պաշտ­պա­նը չեմ ու դրա կա­րի­քը բո­լո­րո­վին չեմ տես­նում: Բայց հարց է ա­ռա­ջա­նում. այդ դեպ­քում, ըստ Նի­կո­լի, գու­ցե ՀԱ՞ՊԿ-ը պետք է նշա­նա­կեր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին, հա­նուն ար­դա­րու­թյան»: Ե­թե ընտ­րո­ղը ՀԱՊԿ-ը լի­ներ, ա­պա իր թե­րու­թյուն­նե­րով հան­դերձ հաս­տատ ա­վե­լի լավ ընտ­րու­թյուն կկա­տա­րեր, քան նի­կո­լա­ժե­խը:

Թե­և Նի­կո­լի ու Իլ­հա­մի ա­սու­լիս­նե­րը զար­մա­նա­լի­ո­րեն զու­գա­հեռ է­ին, կա­րե­լի է ա­սել` հա­մա­տեղ, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն պարզ­վեց, որ Ա­ԼԻ­Ե­ՎԸ ա­վե­լի ճշմար­տա­խոս է, քան իր կո­շիկ­նե­րը լի­զող կա­պի­տու­լյան­տը: Ինչ­պես փաս­տում է ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Ապա­ցույց, որ Սեր­ժը ճիշտ էր, կա­պի­տու­լյանտ­նե­րը՝ սխալ: Ա­լի­եւն այ­սօր ա­սել է, որ Մինս­կի խմբի հա­մա­ձայն Քել­բա­ջա­րի ու Լա­չի­նի շրջան­նե­րը մնա­լու է­ին հա­յե­րին: Մտա՞վ ու­ղեղ­ներդ: Ա­սում եմ Սերժ Սարգ­սյան-Էդվարդ Նալ­բան­դյան տան­դե­մը հա­սել էր նրան, որ ոչ մի­այն Շու­շին, Հադ­րու­թը, Աս­կե­րանն ու Մար­տա­կեր­տը, Մար­տու­նին, Ճար­տարն ու Ստե­փա­նա­կերտն է­ին մնա­լու հա­յե­րին, այլ նույ­նիսկ Լա­չինն ու Քել­բա­ջա­րը: Դե ոնց Նի­կոլ գո­ռա­լով բե­րե­ցիք փոր­ձան­քին մեր գլխին կա­պե­ցիք, տենց էլ դուրս ե­կեք փո­ղոց ու հե­ռաց­րեք»: Տո ախր սրան­ցից ի՞նչ հե­ռաց­նող, սրանք 2018-ին վեր­ջա­պես հա­զիվ է­ին գտել ի­րենց պիղծ ժե­խա­կան հո­գուն լրիվ հա­րա­զատ Նի­կո­լին, հա­զիվ է­ին հա­սել ի­րենց մու­րա­զին, այդ­պի­սի բախտ սրանց 100 տա­րին մեկ կա­րող է վի­ճակ­վել: Ի­զուր չէ, որ գրող և դրա­մա­տուրգ Վահ­րամ Սա­հա­կյա­նը շատ հա­ճախ 2018-ի բո­լոր «մեր­ժիստ­նե­րին» հի­շում է ա­մե­նա­ըն­տիր հի­շոց­նե­րով: Իսկ մեզ մնում է կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում մեր­ժել բո­լոր «մեր­ժիստ­նե­րին», ով­քեր ան­գամ չեն կա­րո­ղա­նում Վա­նո­յի պես խոս­տո­վա­նել` «Ղա­լաթ ենք ա­րել»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=245992&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը