ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու տրամաբանական հիմնավորում չտեսա. Մանգասարյան

Հանդիպում

ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը Հայաստանում չի անցկացվի: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Իրավունքի» հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆՆ ասաց, որ հարց է առաջանում, թե ինչ հիմնավորումներով է Նիկոլ Փաշինյանը հրաժարվում այդ զորավարժություններից:

— ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու նորմալ, տրամաբանական հիմնավորում չտեսա: Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ` խնդիրն այն է, որ այդ զորավարժություններով, այսպես ասած, կսադրենք ադրբեջանա-թուրքական տանդեմին, եւ հնարավոր է ինչ-որ այլ զարգացումներ լինեն: Բայց մյուս կողմից նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության: Այս երկու մտքերն իրար տրամագծորեն հակասում են: Այսինքն` ստացվում է` գիտենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են մեզ, բառի բուն իմաստով ոչնչացնել, այս տարածաշրջանից եւ չենք պատրաստվում դրան: Առնվազն փոքրիկ հնարավորությունը, որ կարելի է օգտագործել, չենք օգտագործում: Մինչդեռ զորավարժությունների ընթացքում ամենակարեւոր էլեմենտներից մեկն այն է, որ հնարավոր է տարբեր զինատեսակների, մեծ զորքերի տեղաշարժի մանեւրելու արանքում ինչ-որ տարբեր խնդիրներ լուծել` սկսած երկիր զենք ներմուծելուց վերջացրած տարբեր ստորաբաժանումների հետ ներդաշնակեցման գործընթաց ծավալելուց: Այո, մենք հնարավորություն ունենք իրականացնելու նման գործողություններ այդ մասշտաբի զորավարժությունների դեպքում`տարբեր երկրներից այդ զորավարժությունների անվան տակ զենք ներկրելուց մինչեւ նշածս կոմպոնենտները: Մինչդեռ հիմա եթե հրաժարվում ենք դրանից, առնվազն տարօրինակ մոտեցում է: Չգիտեմ` գուցե դրա համար ավելի ծանրակշիռ հիմնավորումներ կան, համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանն այդ ամենի մասին չխոսեց:

— 2020 թվականին էլ Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկվեց: Տեսնո՞ւմ եք վտանգ, որ հնարավոր է պատմությունը կրկնվի, եւ նորից պատերազմ սկսվի:

— Եթե արձանագրում ենք, որ վտանգը մեծ է, եւ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ իրականացնել, ցեղասպան քաղաքականություն է որդեգրել, ապա առնվազն բոլոր փոքրիկ հնարավորությունները պաշտպանվելու եւ դրան դիմակայելու համար պետք է օգտագործենք: Կլինի ՀԱՊԿ-ը, Արեւմուտքը, Չինաստանը, թե ցանկանցած երկիր, որից մի փոքրիկ լումա կարող է ներդրվել մեր անվտանգության մեծացման, պաշտպանողականության ուժեղացման, իմունիտետի բարձրացման համար, ցանկացած շանս պարտավոր ենք այս իրավիճակում օգտագործել: Մինչդեռ փաստացի գործող իշխանությունն արձանագրում է, որ Ադրբեջանը ռազմական մեծ ագրեսիա է պլանավորում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի նկատմամբ, ու չկա որեւէ փոքրիկ հնարավորությունից օգտվելու առնվազն ցանկություն: Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ո՞րն է պատճառը: Էլի եմ ասում` համենայնդեպս որեւէ արժեքային հիմնավորում, որ կարելի է քիչ, թե շատ հասկանալ եւ ընկալել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ իր թիմի անդամների եւ ընդհանրապես ո՛չ մեկի կողմից չեն հնչեցվել: Հետեւապես, հասարակության մի մասը շատ ծանր է տանում այս ամենը, որովհետեւ անհասկանալի է` ինչո՞ւ չենք օգտվում ընձեռված փոքրիկ շանսերից` նվազեցնելով հնարավոր վտանգները: Ոչ մի բացատրություն չկա: Այս ամենի տակից պետք է կարողանանք դուրս գալ ու ելքեր փնտրենք, ոչ թե հրապարակային ինչ-որ հայտարարություններ անեն, որոնք մեծ հաշվով օգուտ չեն տալիս: Ի՞նչ օգուտ ստացավ Հայաստանի Հանրապետությունը այդ հայտարարությունից: Եթե կա փոքրիկ ինչ-որ օգտակար բան, որը կարող ենք արձանագրել, առնվազն հետո պետք է ցույց տալ, մարդկանց իրազեկել, որ այս քայլերից հետո` ստացանք նման արդյունք: Բայց ես տեսնում եմ, որ մեծ հաշվով անիմաստ լարվում են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ եթե օգուտ կա դրանից, թող ասեն` ո՞րն է, հասարակությունն էլ իր գնահատականը տա` արդյոք օգուտ էր, թե՞ վնաս էր:

— Կան փորձագիտական կարծիքներ, թե Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը լինելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրսբերումը: Որքանո՞վ այն կարող է իրատեսական լինել:

— Իշխանության տարբեր ներկայացուցիչներ թիվ մեկ քաղաքական ամբիոնից էլ բազմիցս այդ թեմայով ելույթներ ունեցել են: Սակայն Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ արձանագրեց, որ Հայաստանը նման մտադրություններ չունի: Ամեն դեպքում, մենք հիշում ենք, որ այդ թեմայով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը ռուսական կողմը սադրիչ որակեց: Եվ այստեղ լուրջ աշխատելու տեղ ունենք, որովհետեւ ստացվում է, որ երկրի Սահմանադրությամբ 4-5-րդ մարդու հայտարարությունը մեր դաշնակիցները որակում են սադրիչ: Այսինքն` չունենք այն դիվանագիտական օղակները, որոնցով հարցերը լուծենք, եւ այդպես հրապարակային  «փոխհրաձգություն» է տեղի ունենում, որը, բնականաբար, իր ազդեցությունն ունենում է նաեւ հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա: Պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել, ոչ թե հրապարակային  ինչ-որ հայտարարություններ անել, որոնք մեծ հաշվով օգուտ չեն տալիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում