Պարեկներին կանգնեցրել են տոնածառի տակ՝ զիլինա են խաղում. Տեր-Եսայան

Տեսանյութեր

Արցախի շրջափակման հետեւանքով այսօր դեռ Երեւանում են արցախյան բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հնարավորություն ունեն ՀՀ վարչապետ աշխատողի հետ հանդիպելու եւ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու, բայց փոխարենը նախընտրեցին տարբեր գրասենյակների առջեւ նստացույցեր անել: Անդրադառնալով վերոնշյալին՝«Հայ ինքնության խոսքը» հեղինակային հաղորդաշարի ժամանակ «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, քաղաքական եւ հասարակական գործիչ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆՆ ասաց, թե տարբեր միջազգային գրասենյակների առջեւ նստողները սորոսականներ էին եւ իրենց շրջապատում էին սորոսականներով:

— Նպատակ ունեին, որ իրական ընդդիմությունը այնտեղ չգնա: Եվ եթե մենք գնայինք, կանգնեինք իրենց կողքը եւ ճիշտ ուղու վրա դնեինք այսօրվա պահանջը, նախապես սադրիչներ կային իրենց կողքին հավաքված, որպեսզի կանխեին Արցախի ապաշրջափակումն ապահովող իրական պայքարը: Ժողովրդի կողմից պետք է լինի դիմադրություն եւ պահանջ այսօրվա իշխանություններից, որ դիվանագիտական միջազգային ատյաններում կատարեն Արցախի անվտանգության երաշխավորի իրենց պարտականությունները: Հակառակ պարագայում, թող ՀՀ իշխանությունը կանգնի ու ասի, որ՝ «Արցախցիներ ջան, դե ֆակտո, դե յուրե ես ձեր անվտանգությունը ապահովողն եմ, բայց չեմ անում, հույսներդ մի դրեք ինձ վրա: Դուք ձեր գլխի ճարը տեսեք, բլոկադայի մեջ եք, ձմեռ է, գազն են անջատում, վաղը հոսանքը կանջատեն, իմացեք՝ ինչ եք անելու»: Այդ ժամանակ ժողովուրդն էլ կհասկանա՝  ինչ է կատարվում, իսկ հիմա փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ: ՄԱԿ-ի գրասենյակից, Ֆրանսիայի դեսպանատնից պահանջելուց զատ՝ պետք է պահանջել մեր երկրի այսօրվա իշխանությունից, ովքեր իրական հոգսերով զբաղվելու փոխարեն՝ բերել տոնածառ են զարդարում, պարեկներին կանգնեցրել են տոնածառի տակ՝ զիլինա են խաղում: Ինչի՞ համար, որպեսզի շեղեն մեր ժողովրդին իրականությունից: Հարգելի՛ հայրենակիցներ, եկեք էյֆորիաներից, մոլորությունից դուրս գանք, հասկանանք, որ իրականությունը լրիվ այլ է: Պետք միաբանվենք ու ասենք՝ մենք մեր երկրի տերն ենք եւ պահանջենք իշխանությունից թե՛ հրաժարական, թե՛ գոնե մի անգամ հայրենասիրական մի գործ անել: Այլ տարեբերակ չունենք, քան համախմբվելն է ու Արցախը հայկական պահելը: Իսկ 2023-ին մաղթում եմ մեր ժողովրդին զգոնություն ու ամուր կամք:

ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում