Ադրբեջանը ցանկանում է մասսայական ձերբակալման կետերի վերածել ԱՀ տանող ճանապարհը, իսկ մենք չենք ենթարկվելու` գնալու ենք հարցի միջազգանացման ճանապարհով. Վահան Բադասյան

Հանդիպում

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերում Արցախում Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, որոնցով մեկ անգամ եւս պաշտոնապես վերջինս, այսպես ասած, ձեռքերը լվացրեց Արցախից իր 120. հազար հայրենակիցներով.
-Գիտեք, մենք ապրում ենք մեր պատմության ամենաղբերգիկ եւ դժբախտ ժամանակաշրջանը: Չի եղել նման դեպք, երբ նենգաբար, հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթած իշխանական խումբը կանխամտածված երկիրը տանի կործանման: Նրանք վստահ էին, որ Արցախը հանձնելով Հայաստանը լավ կապրի, բայց դրանում համոզվեցին թե՛ իշխանականները, թե՛ առհասարակ այդ միֆին հավատացողները: Ես նրա ասուլիսից մի քանի դրվագ եմ նայել եւ ինչպես եւ սպասվում էր, նա մանիպուլյատիվ ձեւով շրջանցում էր բոլոր պատասխանատու հարցերին պատասխանելը: Փաշինյանը շարունակում է կործանել երկիրը, պատերազմից հետո դեռեւս կար ՀՀ-ն փրկելու ուղղիներ, բայց այդ բոլոր ուղղիները Փաշինյանը ճարպկորեն կարողացավ արգելափակել` բերելով ասպարեզ հանցավոր հներին: Որպեսզի հասարակությունը հների ու նորերի միջեւ ընտրի կրկին իրեն ու այդպես էլ եղավ: 

Նիկոլը երկիրը հասցրեց նրան, որ այլեւս ՀՀ-ից չի կախված ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ առավելեւս Արցախի ապագան: Այսօր աշխարհաքաղաքական այնպիսի վիճակ է ստացվել, որ այլեւս ՀՀ-ից որեւէ մեկը որեւէ բան չի հարցնելու: Մի բան վստահ կարող եմ ասել, որ Արցախը չի ընկնելու, որվհետեւ Արցախի մնալը, որպես կոնֆլիկտային տարածք անհրաժեշտ է թե՛ ՌԴ-ին, թե՛ Արեւմուտքին, որպեսզի Թուրքիան կախված լինի իրենցից:

Մեզանից` արցախցիներիցս հիմա մի բան է կախված, հնարավորինս դիմակայել այս ծանր շրջանում, մինչեւ ջրերը պարզվեն: Արցախի հարցը այլեւս միջազգայնացվում է, եւ հարցի միջազգայնացումը այսօր միայն ու միայն կփրկի մեզ:

-Արցախում մտավախություն չկա՞, որ հաջորդ քայլով, օրինակ Փաշինյանը կզրկի Արցախին ֆիննանսավորումից, հայկական անձնագրերը չեղարկելուն քայլերի գնա ու այդպես շարունակ:

-Նիկոլից ամեն ինչ էլ սպասելի է, նման մտավախություն կա, բայց դրա դեմն էլ կարելի է առնել, ոնց դեռ չգիտեմ, բայց ցանկացած հարց ունի իր լուծումը, կարեւորը մենք ունենք այդ կամքը ցանկացած խնդրի դիմակայելու: 

-Լավ, ինչպե՞ս եք տեսնում Լաչինի միջանցքի բացման հանգուցալուծումը:

-Նրանց որեւէ նախապայմանի մենք կուլ չենք գնալու, իրենք ասում են եկեք անցակետեր դնենք, դա նույնն է, ինչ գալը գառանն ասի` արի դու իմ հովանու տակ ապրի, քեզ ոչ ոք ձեռք չի տալու: Անցակետեր տեղադրելու նպատակը մեկն է` Ադրբեջանը ցանկանում է մասսայական ձերբակալման կետերի վերածել Արցախ տանող ճանապարհը, մենք չենք գնալու այդ քայլին: Մենք կդիմանանք ինչքան պետք է, բայց կուլ չենք գնալու:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=245936&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ