«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլը առաջ քաշեց Հայաստանի վերջնական ու անվերադարձ կործանման ծրագիր

Վերլուծություն

Տարեսկզբյան իր ասուլիսով  իշխանությունը ապօրինի զավթած Նիկոլը  բացահայտեց իր հրեշավոր հակահայկական ծրագիրը, ըստ որի` նա  այս տարվա ընթացքում պատրաստվում է  ամբողջությամբ հրաժարվել Արցախից եւ  180 աստիճանով փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը մեր երկիրը վերածելով թուրք-ադրբեջանական միութենական պետության կողմից վերահսկվող տարածք: Սրա արդյունքում  Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն կկորցնի Արցախը, այլեւ կունենա շատ ու շատ այլ տարածքային ու մարդկային կորուստներ: Ըստ էության, հարց է դրված Հայաստանի ապագա գոյության  վերաբերյալ: Իր  արեւմտամետ եւ թրքահաճո  ծրագրերով  Նիկոլը  վերացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախության վերջին նշույլները: Նիկոլի հայտարարությունները ոչ միայն հակահայկական են, այլ նաեւ հակասահմանադրական:

Ակնհայտ է, որ Նիկոլի ամբողջ ասուլիսը, ըստ էության, իր արեւմտյան  տերերին եւ թուրք-ադրբեջանական գործընկերներին ուղղված խոստումների  շարան է, ըստ որի` Նիկոլը ոչ միայն եւս մեկ անգամ հաստատեց, որ պատրաստ է Արցախը  ճանաչել Ադրբեջանի տարածք, այլ նաեւ ստանձնել պարտավորություններ Ռուսաստանի եւ Իրանի դեմ գործելու ուղղությամբ: Նա պարտավորվեց նաեւ պրակտիկապես սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, իսկ հնարավորության  դեպքում նաեւ դուրս գալ ՀԱՊԿ-ի կազմից: Նիկոլը նաեւ ռուսական ռազմական ներկայությունը համարեց սպառնալիք  իր հարազատ Թուրքիային եւ Ադրբեջանին, այսինքն հող է նախապատրաստում ՌԴ 102-րդ բազան հանելու համար (այստեղ բացահայտվեց նաեւ իր եւ ԱԺԲ խմբավերման գործողությունների համակարգված լինելը): Իսկ Արցախում կանգնած ռուս խաղաղապահներին Նիկոլը խոստացավ  փոխարինել միջազգային խաղաղապահներով: Քանի որ Նիկոլի համար միջազգային հանրություն ասածը դա թուրք-արեւմտյան հանրությունն է, կարելի է ենթադրել, որ Նիկոլը  իր արեւմտյան տերերին  խոստացել է, որ ռուսների փոխարեն, որպես խաղաղապահ ուժեր  պետք է բերի  ՆԱՏՕ-ական` հիմնականում թուրք խաղաղապահներին:

Նիկոլի հակահայկական  գործունեությունը , որի արդյունքն է նաեւ Հայաստանի միակ  դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, եղել է, կա եւ կլինի նրա հիմնական  ռազմավարական, քաղաքական ուղենիշը: Սակայն այս աստիճան բացահայտ կերպով  դա դրսեւորվեց  անցած տարվա վերջին  Նիկոլի մի շարք  արեւմտյան գործիչների հետ  եւ հատկապես Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումներից հետո: 

Ինչ վերաբերում է Արցախին, ապա տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլը խորապես ափսոսում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում  չհասցրեց հանձնել Արցախը Ադրբեջանին ամբողջությամբ եւ վերջին պահին  Ռուսաստանը կանխեց  ադրբեջանցիների մուտքը Ստեփանակերտ: Այդ իսկ պատճառով Նիկոլը այսօր հայտարարում է, թե որեւէ պատասխանատվություն չի կրում Արցախի համար, իսկ քանի որ ռուսները փրկել են Արցախի հայկական մնացած մասը, ապա թող ռուսներն էլ այսօր կրեն պատասխանատվություն  Արցախի ապագայի համար: Առավել դավաճանական դիրքորոշում  հայ ժողովուրդը չի լսել ու չի տեսել ոչ միայն իր նորագույն` վերջին 30 տարիների պատմության ընթացքում, այլ ընդհանրապես իր  բազմահազարամյա  պատմության մեջ:

Եթե Նիկոլի  գարշելի ծրագրերը դառնան իրականություն, ապա  Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը մոտակա երկու տարիների ընթացքում կրկին կանցնեն դժոխքի շրջաններով, իսկ  արդյունքում Հայաստանից կմնա  ինչ-որ մի հողակտոր եւ այդ հողակտորի վրա բնակվող հայ ժողովրդի բեկորները  այլեւս չեն կարողանալու  վերականգնել  իրենց պետականությունը:

Հայ ժողովրդի ներկա փուլում միակ  փրկությունը  Նիկոլից օր առաջ ազատվելն է եւ Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ մտնելն է, ինչից այդքան  սարսափում է Նիկոլը, քանի որ վերջինիս առաջ դրված նպատակը Հայաստանի եւ հայ ժողովրդի վերջնական եւ անվերադարձ կործանումն է:

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման  գործկոմի անդամ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան