Նիկոլ-Իլհամ դուետի երեկվա ասուլիսներից ինձ մոտ այն մտավախությունն է, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը. Արտակ Զաքարյան

Թեմա
Ուշ երեկոյան, ամբողջությամբ դիտել եմ Իլհամ Ալիևի երկուս ու կես ժամանոց ասուլիսը` սկզբնաղբյուրից: Երբեմնի վախվորած, երկու պատերազմներում պարտված, դիվանագիտական դաշտում ճնշված, ուրիշներից աջակցություն հայցող, Հայաստանի մասին միշտ հարգանքով խոսող Ադրբեջանի ղեկավարն ընդգծված միտումով ցուցադրում էր իր քամահրական վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ:
Կինտոական ցինիզմով ու հեգնական տոնով, ծաղրող ժպիտով և հումորախառը տրված հարցերն ու պատասխաններն ասուլիսը վերածել էին հայությանն անարգանքի ենթարկող հերթական ցուցահանդեսի:
Ալիևը Նիկոլին էր մեղադրում միջազգային աբիժնիկության ու գործտվողության մեջ` մոռանալով, որ 26 տարի շարունակ Ադրբեջանն է միջազգային հանրությունում շրջել աբիժնիկի ու գործտվողի կարգավիճակում: Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից բոլոր ճակատներում պարտված մարդն ինչպիսի հրճվանքով էր մեկնաբանում ու նկարագրում Հայաստանի ներկայիս ողորմելի վիճակը: Եվ դա բացառապես Նիկոլի շնորհիվ:
Ինքնավստահության ավելցուկով փայլող Ալիևն ասուլիսում հանդիմանեց նաև Իրանին ու Հնդկաստանին: Երկար բարակ քննարկեց ու քննադատեց Ֆրանսիային: 2024-25թթ. մանդատի ավարտի թեմայով որոշ ակնարկներ արեց Ռուսաստանին: Բավականին երկար գլուխ գովեց Ադրբեջանի «հեքիաթային հաջողությունների» մասին, մոռանալով, որ իր երկիրն այլևս Թուրքիայի վասալն է, և բարոյա-քաղաքական խոշոր պարտքեր ունի Իսրայելին ու մի շարք այլ երկրների:
Եթե թարգմանենք Ալիևի ասածը սովորական մարդկային լեզվի, ապա Հայաստանն իր համար ընդամենը դատարկ տարածք է, «ադրբեջանական հինավուրց» մի բնակավայր, որից երբ ուզի, ինչքան ուզի կարող է հետ գրավել: Մյուս կողմից էլ լրագրողների հետ ծիծաղախառը հանգում են այն եզրակացության, թե «բարություն» կցուցաբերեն և թույլ կտան մեզ հանգիստ ապրել, եթե իհարկե մեզ խելոք պահենք:
Իսկ թե ինչպիսի՞ հեգնանքով ու ձեռքառնելով էր պատմում Քաշաթաղից, Սուսից, Աղավնոյից մեր ժողովրդին դուրս անելու մանրամասներն ու տեղի ունեցած խոսակցությունները` առանց կապիտուլյանտների հայհոյելու հնարավոր չէ նկարագրել: Նույնը նաև Նիկոլի «արտաքին քաղաքականության», Արցախի ապագայի մասին Ալիևի ծաղրալից պատմությունների պարագայում էր:
Այ տղա Նիկո´լ, ա´յ անգիտակից ընտրազանգվածի առաջնորդ, բա դու ընդհանրապես ամոթ, աբուռ, ազգային արժանապատվություն չունե՞ս: Դու գոնե նայել ե՞ս կիրթ բարեկամիդ ասուլիսը. դուրդ եկե՞լ է, թե՞ քեզ միայն փողն ու թիկնազորիդ քանակն է հետաքրքրում...
Հ.Գ. Նիկոլ-Իլհամ դուետի երեկվա ասուլիսներից ինձ մոտ այն մտավախությունն է, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը...

https://iravunk.com/sim/?p=245898&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում