ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արտահայտվել է Բերձորի միջանցքի մասին, և նրանց հայտարարությունում այսպիսի տողեր կան. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արձագանքում է Հայաստանում գտնվող տեղահանված անձանց կարիքներին՝ ՀՀ կառավարության պահանջներին համահունչ»: Ըստ վստահելի աղբյուրի` ԱՄՆ դեսպանատանը զարմացած են, որ իրենց հետ հարաբերություններում Նիկոլի վարչախումբը գրեթե նախաձեռնողականություն չի ցուցաբերում, ինչը և ամերիկյան կողմին հնարավորություն չի տալիս բազմապատիկ ավելի արդյունավետ գործել մասնավորապես Բերձորի միջանցքի ապաշրջափակման հարցում:
https://iravunk.com/sim/?p=245848&l=am/