«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պաշտոնական շրջանակների կողմից քարոզվող պատկերացումները լրջագույն սպառնալիք են Հայաստանի և Արցախի հանրապետությունների գոյության համար. Գրիգոր Մարտիրոսյան

Թավշյա տեռոր
Հայաստանի և Արցախի հանրապետությունների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները օրի օրի էլ ավելի են բարդանում՝ պայմանավորված լինելով ներքին և արտաքին քաղաքական մի շարք հանգամանքներով։
Գրեթե մեկ ամիս է, ինչ հայկական Արցախը կտրված է Մայր Հայաստանից՝ թշնամու կողմից Բերձորի միջանցքի փակման հետևանքով։ Այսպես կոչված «բնապահպաններ»-ը, որոնք կրում են մորթե մուշտակներ, պատրաստում պլաստիկ տոնածառներ, վառում փայտեր և սպանում կենդանիներ՝ իրենց կողմից առաջ քաշված կեղծ օրակարգի անվան տակ, սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վարվող հակահայկական ցեղասպան քաղաքականությանը։ «Բնապահպաններ»-ի շարքերում կարելի է նկատել զինվորականների, արմատական հայացքներ կրող հանրային դեմքերի, որոնք բազմիցս հրապարակավ ցուցադրել են օրինակ գորշ գայլեր ահաբեկչական խմբավորման սիմվոլները։ Ինչպե ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, այս կեղծ բնապահպանների շարքում է օրինակ Թելման Քասիմովը, ով համարվում է այդ «բնապահպանական» ակցիայի առաջնորդներից մեկը։ Վերջինս իր սոցիալական ցանցի էջերում ցուցադրում է իր ունեցած կապը Գորշ գայլեր ծայրահեղ ազգայնական խմբավորման հետ և հերոսացնում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին։
Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ Արցախի մեր 120.000 հայրենակիցները կանգնած են էթնիկ զտման սպառնալիքի առաջ։ Նրանց հանդեպ արդեն իսկ կատարվում են ցեղասպանական գործողություններ՝ էներգետիկ ռեսուրսների մատակարարման խափանում, արտաքին աշխարհի հետ կապի բացակայություն, սնունդի, դեղորայքի, և ծանր հիվանդներին այլ բուժհաստատություններ տեղափոխելու հնարավորության ի սպառ բացակայություն։
Ստեղծված աղետալի ճգնաժամին զուգահեռ Հայաստանում հանրության զգալի հատվածը դեռևս չի գիտակցում, որ խնդիրը միայն Արցախով չի սահամանափակվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշված գործընթացներին զուգահեռ կրկին հայտարարել է իր հավակնությունների մասին Երևանի, Սևանա լճի, Սյունիքի նկատմամբ, ինչպես նաև տարածքային պահանջներ է ներկայացրել Տավուշի մարզում գտնվող ութ գյուղերի նկատմամբ։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, և Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած պաշտոնական հռետորաբանությունը առ այն՝ որ հնարավոր է կարգավորել հարաբերությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ապացույցն են այն փաստի, որ պաշտոնական շրջանակների կողմից քարոզվող պատկերացումները խնդրի խորության ու աղետալի բնույթի վերաբերյալ լրջագույն սպառնալիք են հանդիսանում Հայաստանի և Արցախի հանրապետությունների գոյության համար։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան