Ամեն սցենար էլ հնարավոր է, եթե հասնենք կրիտիկական կետի. ԱՀ ԱԺ պատգամավորը Լաչինի միջանցքի շուրջ հնարավոր զարգացումների մասին

Հանդիպում

Մեկ ամիս է ինչ Արցախը իր 120. 000 հազար բնակչով գտնվում է շրջափակման մեջ՛ Նկատի ունենալով ընթացող զարգացումները՝ խնդիրն ինչպե՞ս է հանգուցալուծվելու: Ի վերջո, Լաչինի միջանցքի բացման մասով ի՞նչ զարգացում են կանխատեսում Արցախում հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ  Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար  Արթուր Հարությունյանից, ով նախ անդրադարձավ Արցախում ժամ առ ժամ սրվող հումանիտար իրավիճակին.

-Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է, արդեն իսկ անկհայտ երեւում է հումանիտար աղետի հետեւանքները պարենային ապրանքների, դեղամիջոցների, դիզվառելիքի եւ առհասարակ վառելիքի մասով: Շատ լուրջ խնդիրներ են սկսել առաջանալ, ինչը հանգեցրել է կտրոնային համակարգին անցնելու որոշումների կայացմանը, որպեսզի կարողանանք հավասարաչափ բաշխել ունեցած պաշարները եւ հնարավորինս երկար կարողանանք, այսպես ասած, գոյություն պահպաննել: 

Գիտեք, որ բանակցություննեևը մինչ օրս որեւէ արդյունք չեն տվել, իսկ երեկվանից Արցախը ՀՀ–ից սնուցող միակ բարձրավոլտ գծում դեռեւս անհայտ պայմաններում արձանագրվել է վթար, Ադրբեջանը թույլ չի տալիս կազմակերպել վերականգնողական աշխատանքներ, անգամ ռուս խաղաղապահներին թույլ չեն տալիս մոտենալ վթարի վայր: Ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ գիծը վնասել է ադրբեջանական կողմը: Այսինքն գնալով ճգնաժամը ավելի է խորանում, իհարկե փորձելու ենք մեր ներքին ունեցած ռեսուրսներով, ունեցած պաշարներով գոյություն պահպաննել, թե որքան դժվար է ասել:

-Որքա՞ն հնարավոր կլինի դիմակայել ունեցած ռեսուրսներով:

-Ժամկետների առումով չեմ կարող հստակ ոչինչ ասել, բայց որոշակի ապրանքների մասով ունենք պաշարներ, բայց կան ապրանքներ, որոնց մասով առհասարակ պաշարները սպառվել են, իրենց հետ բելերով լրջագույն խնդիրներ:

-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում միջանցքի բացման շուրջ:

-Այս պահի դրությամբ ակնկալում ենք բանակցությունների վերսկսում եւ օր առաջ միջանցքի բացում: Այսինքն այս պահին ակնկալում ենք ռուս խաղաղապահների գործուն ջանքերով միջանցքի բացմանը ուղղված քայլեր, մենք տեսնում ենք, որ խաղաղապահները իրենց հերթին դրան ուղղված քայլեր են իրականացնում:

-Կարծիքներ են հնչում, որ Լաչինի միջանցքը միայն պատերազմով կբացվի, որքանո՞վ եք հնարավոր համարում այդ սցենարը։

-Ամեն սցենար էլ հնարավոր է, եթե հասնենք կրիտիկական կետի, չեմ ցանկանում ավելի խորը մեկնաբանել այս պահին: Համենայնդեպս այս պահին փորձում են ռուս խաղաղապահների միջոցով հասնել միջանցքի բացմանը, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով կա հստակ գրավոր համաձայնություն: Իսկ ընդհանուր առմամբ տեսականորեն բոլոր սցենարներն էլ հնարավոր են:

-Պարոն Հարությունյան, այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում մասնավորապես ասել է. «Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերումՄենք բանակցում ենք այն մասին, որ պետք է միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի ունենա ԼՂ հայության և Ադրբեջանի միջև՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև»: 

-Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Բայց քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

https://iravunk.com/sim/?p=245841&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ