Հիմա ո՞վ է թուրքը

Ներքաղաքական

Օրերս  նիկոլական հակազգային ռեժիմի գլխավոր օլիգարխ ու պատգամավոր  Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը` Գռզոն, հայտարարեց, որ նա իր եղբայրների եւ ընկերների հետ միասին պատերազմի ժամանակ  650 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ըստ վերջինիս սա հսկայական գումար է եւ նա շատ էր պարծենում իր կատարած նվիրատվությամբ: Ավելին, նա հարց էր տալիս, թե ինչու ղարաբաղյան ծագում ունեցող նախկին իշխանավորները  այդ հիմնադրամին նվիրատվություններ չեն արել: Եվ այդ մտավարժանքների արդյունքում Գռզոն հարցադրում արեց, թե . «ո՞վ է թուրքը»:

Որպեսզի բացատրենք Գռզոյին եւ իր նմաններին, թե ո՞վ է թուրքը, հիշեցնենք, որ մինչեւ սրանց կողմից իշխանությունը զավթելը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հսկայական ներդրումներ են արվել Արցախի Հանրապետության Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում: Նիկոլի, Գռզոյի եւ սրանց նմանների  առնվազն ապահշնորհ ու հակազգային (եթե չասենք ավելին) քաղքականության  արդյունքում, այդ բոլոր ներդրումները մնացին  թուրքերին: Այդպիսով այսքանից հետո կարելի է հարց տալ Գռզոին, թե «ո՞վ է թուրքը»:

Նիկոլի եւ նիկոլականների կողմից իշխանությունը զավթելուց հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը խիստ քաղաքականացվեց եւ, ըստ էության,  ավելի  շուտ սպարակում էր  նիկոլական իշխանությանը, քան իրականացնում ի սկզբանե իր վրա դրած առաքելությունը: Պատահական չէ, որ 2022թ. հունիսի 25-ի հոգաբարձուների խորհրդի նիստին հրաժարվեցին մասնակցել  այդ խորհրդի անդամ հանդիսացող  ՀՀ 2-րդ եր 3-րդ նախագահները: Բանն այն է, որ պատերազմի օրերին  համահայկական հիմնադրամին փոխանցած ավելի քան 100 մլն դոլարի ճակատագիրը այդպես էլ պարզ չեղավ եւ այդ հարցը հարուցում էր խորը եւ հիմնավոր կասկածներ: ՀՀ հաշվեքննիչ պալատը, որը ուսումնասիրություններ էր կատարում համահայկական հիմնդրամի ծախսերի վերաբերյալ չուներ հաշվետվություն: Ավելին, պատերազմի սատարելու նպատակով  փոխանցված գումարների մեծ մասը այդպես էլ չծախսվեց պատերազմի կարիքների համար, այլ փոխանցվեց ՀՀ պետբյուջե, որից վճարվեցին պարգեւատրումներ Նիկոլի նախարարներին ու պատգամավորներին: Կարելի է ասել, որ Գռզոյի փոխանցած գումարը, որը, ի դեպ, կազմում է  «Հայաստան» հիմնադրամին այդ օրերին փոխանցած գումարի ընդամենը մեկ տոկոսը տրվել է հենց  նույն Գռզոյին ու իր նմաններին պարգեւատրումների, գործուղումների եւ այլ`  44-օրյա պատերամզի հետ որեւէ առնչություն չունեցող, նպատակներով:

Ինչ վերաբերում է Հիմնադրամում հավքաված գումարի այն մասին, որը  ծախսվել էր պատերազմի  ուղղությամբ, ապա այստեղ էլ ժամանակին ի հայտ եկան  բազմաթիվ դեպքեր, երբ ապրանքները գնվում էին շատ ավելի բարձր գներով, քան  իրականում դրանք կարող էին գնվել: Եվ այն փաստը, որ հաշվեքննիչ պալատը սկսել էր իր ուսումնասիրությունները վկայում է, որ իրոք կասկածի տեղ կար: Սակայն  այն հաջորդ փաստը, որ հոգաբարձուների խորհրդի նիստում այդպես էլ չքննվեց հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը վերջիրնիս բացակայության պատճատռով, խոսում է այն մասին, որ այդ հաշվետվության առկայությունը կարող էր խառնել բազմաթիվ խաղաքարտեր եւ ծրագրեր: Այսինքն ստացվում է, որ ամբողջ հայությունով հավաքված գումարը, որը պետք է ծառայեր պատերազմում հաղթանակ ունենալուն կամ նվազագույնը դիմադրություն կազմակերպելուն, այդպես էլ իր նպատակին չի հասել: Արդյունքում գրանցվել է դառը ու դաժան կապիտուլացիա եւ այսքանից հետո  հարց Գռզոյին` «ո՞վ է թուրքը»:

Եվ վերջապես, հաշվի առնելով հենց այդ փաստը, որ  «Հայաստան» հիմնադրամը քաղաքականացված է եւ վերահսկվում է Նիկոլի կողմից  շատ ու շատ մեր հայրենակիցներ իրենց օգնությունը ցուցաբերում էին  այլ ուղղություններով, շրջանցելով «Հայաստան» հիմնադրամը եւ ինչպես ցույց տվեց պատմությունը ճիշտ էին անում: Այլ բան է, որ Նիկոլը եւ իր խունտան պատժամիջոցներ մտցրեցին այն  գործիչների եւ կազմակերպությունների հանդեպ, ովքեր շրջանցում էին նիկոլական կառույցները եւ օգնությունը հասցնում էին անմիջապես ռազմաճակատ: Այդպսիսի մարդկանց հանդեպ կիրառվեցին տուգանքներ, դատավարություններ, քննություններ եւ այլն: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ  նիկոլականներին շրջանցող օգնությունը  լռվում էր այս կամ այն  պահեստում ու չէր հասնում ռազմաճակատ, որտեղ դրանք  օդի պես անհրաժեշտ էին: Եվ այսքանից հետո նույնպես պետք է հարցնել Գռզոյին, թե «ո՞վ է թուրքը»:

Մի խոսքով, Գռզոյի տված օգնությունը ընդհանուր հավաքարգված օգնության մեջ կազմում է լավագույն դեպքում   մեկ տոկոսի տասներորդ մասը: Այն դեպքում, երբ Գռզոյին ու իր շրջապատին  30 տարի տրված էր հնարավորություն իրանց ուզած ձեւով վարել  իրենց բիզնեսները: Հայաստանի երրորդ հանրապետության ձեւավորումից անմիջապես հետո մտնելով Լեւոնի ու Վանոյի թեւի տակ Գռզոն կարողացավ սեփականաշնորհել (բնականաբար, շատ հարմարավետ պայմաններով, որի մասին վերջրես պատկան մարմինները սկսել են իրենց ուսումնասիրությունները) տասնյակ խոշոր ձեռնարկություններ ու շենքներ, հողեր ու հողամասեր: Նիկոլականների կողմից իշխանությունը զավթելուց հետո Գռզոյին տրվեցին էլ ավելի  անսահմանափակ հնարավորոթւյուններ եւ դրանից հետո, երբ Գռզոն իր եղբայրների ու ընկերների հետ միասին  պատերազմի օրերին վճարել է ընդամենը 650 մլն դրամ,  դա շատ չնչին գումար է համեմատ այն գումարի, որը նա  ստացել է ի հաշիվ Հայաստանի Հանրաետության ու հայ ժողովրդի:

Այսքանից հետո այն հարցի պատասխանը, թե «ո՞վ է թուրքը», գալիս է ինքնաբերաբար, առավել եւս, որ Նիկոլը չի վիրավորվում, ամենեւին էլ չի վիրավորվում, երբ նրան թուրք են ասում:

Ա. Հ.

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին