Հույսեր կապո՞ւմ եք Ռոնալդուի հետ. Պորտուգալիայի ընտրանու նորանշանակ մարզչի պատասխանը
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին, պատասխանելով հարցին` արդյոք վերջինիս հետ հույսեր կապում է.
-Այո: Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացվում են տեղում։ Ես գրասենյակում որոշումներ չեմ կայացնում։ Ցանկանում եմ հանդիպել խաղացողների հետ, խոսել բոլորի հետ։ ԱԱ 2022-ի 26 ֆուտբոլիստները մեկնարկային կետն են, և Կրիշտիանուն նրանցից մեկն է:
Նա հավաքականում է արդեն 19 տարի և արժանի է հարգանքի։ Մենք նրա հետ կքննարկենք, թե ինչպես կարելի է առաջին խաղից 10 շաբաթ առաջ լավ թիմ կառուցել: Վաղվանից կսկսենք աշխատանքը,- Մարտինեսի խոսքն է մեջբերել A Bola-ն։

