Արքայազն Հարին խորթ մորն անվանել է «վտանգավոր չարագործ»
Ախ կանայք
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ «իր խերթ մայրը վտանգավոր չարագործ» է, որը թողնում է «մարմինները փողոցներում»՝ իր պաշտոնին հասնելու ճանապարհին։
Նա մեղադրել է Չարլզ III թագավորի կնոջը, ում հետ նա սիրավեպ է ունեցել դեռևս ամուսնացած լինելով արքայադուստր Դիանայի հետ, լրատվության արտահոսք կազմակերպելու մեջ՝ բրիտանական ազդեցիկ մամուլի աջակցությունը ստանալու և հասարակության մեջ իր դիրքերն ամրապնդելու համար։
«Նա չարագործ էր, ծնողներիս ամուսնական կյանքի երրորդ անձը: Նրան պետք էր վերականգնել իր կերպարը»,- ասել է Հարրին հարցազրույցում:
«Բրիտանական մամուլում նրա ստեղծած կապերը նրան վտանգավոր էին դարձնում: Երկու կողմից էլ տեղեկատվություն փոխանակելու բացահայտ պատրաստակամություն կար, և հիերարխիայի վրա կառուցված ընտանիքում անխուսափելիորեն փողոցում դիակներ կլինեն թագուհու դիրքին հասնելու ճանապարհին», - ասել է Հարին:
Նա ասել է, որ բրիտանական թագավորական ընտանիքը կարդում է տաբլոիդները՝ հավաքվելով նախաճաշին, և դրանց բովանդակությունը, ըստ արքայազնի, «հետք է թողնում մտքում»՝ անկախ նրանից՝ հավատո՞ւմ է գրվածին, թե՞ ոչ։




