Ռոնալդուն` 11 տարեկանում սովը «Մաքդոնալդսի» մնացորդներով հաղթահարելու մասին
ՍպորտՊիրս Մորգանին տված աղմկահարույց հարցազրույցում Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է նաեւ դժվար մանկության մասին, հիշելով ընտանիքից հեռու` «Սպորտինգի» ակադեմիայում անցկացրած տարիները.
«Երբ ես 11 տարեկան էի, մենք փող չունեինք։ Մենք ապրում էինք ինտերնետում։ Ընտանիքս մնացել էր Մադեյրայում, այդ պատճառով նրանց տեսնում էի երեք ամիսը մեկ։ Առանց ընտանիքի շատ ծանր էր։ Երեկոյան մենք ուտել էինք ուզում, գնում էինք կողքի «Մաքդոնալդս» եւ թակում էինք հետնամասի դուռն ու հարցնում արդյոք որեւէ բան մնացել է։ Էդնան եւ եւս երկու աղջիկ մեզ տալիս էին այն ինչ մնացել է։ Ես փորձել եմ գտնել նրանց, շփվել եմ մարդկանց հետ Պորտուգալիայում, բայց այդպես էլ չի հաջողվել գտնել նրանց։ Իսկ այն «Մաքդոնալդսը» փակվել է։ Հուսով եմ, այս հարցազրույցը կօգնի գտնել նրանց։ Ես շատ ուրախ կլինեմ, ուզում եմ նրանց հրավիրել Թուրին կամ Լիսաբոն ընթրիքի։ Ուզում եմ որպես պատասխան ինչ-որ բան տալ։ Երբեք չեմ մոռանա այն ինչ նրանք արել են ինձ համար, շատ եմ գնահատում դա։ Չեք պատկերացնի որքան կարեւոր է դա ինձ համար»,-ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը։

